Posted in Մայրենի 6

Կետադրություն

Կետադրական աշխատանք

Ղազարոս Աղայանը հայ հայտնի գրող է, մանկավարժ, հրապարակախոս։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունեն նրա «Ուսումն մայրենի լեզվի» վերնագրով դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։ 1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ հանդեսի» խմբագրի պաշտոնը` առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը` նվիրված աշխատանքի գովքին։ Օգտագործել է Ա. Ղ., Աղ., Թոմաս Հաբաշ, Ղ. Ղ. Ա., Վիգեն Փրեյդում, Փրեյդուն ծածկանունները։

Ղազարոս Աղայանը Վերնատան անդամ էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը` իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

  • Կընտրես որևէ փոքրիկ պատմվածք, կտեղադրես բլոգում, կվերլուծես, կշարադրես քո մտքերը պատմվածքի մասին: Ես կարդացել եմ Մոպասանի “Վզնոց” պատմվածքը։ Այնտեղ բառձրացնում միանգամից մի քանի թեմա. ցանկությունների և հնարավորությունների բախում, մարդու հոգևոր կազմակերպության անհամապատասխանություն նրա գոյության սոցիալական պայմանների հետ, բուրժուական հասարակության վնասակար ազդեցությունը հոգու վրա, մարդկային թուլությունն ու վախը սոցիալապես ավելի հաջողակ մարդկանցից:
  • Կարող ես դրա փոխարեն նաև ավարտին հասցնել այն գիրքը, որ այժմ կարդում ես, դրա մասին գրել բլոգում:
  • Որևէ լավ, ասելիքով ֆիլմ կընտրես, կնայես ու բլոգումդ կգրես քո կարծիքը ֆիլմի, սցենարի, կերպարների, մտքերի մասին: Ես դիտել եմ եմ “Էմիլիա Մյուլլեր” ֆիլմը։ Ես հասկացա, որ երբ մարդուն հասանելի է մի առարկա, որը կապված չէ իր աշխատանքի, հմտությունների հետ, և եթե մարդուն հաջողվում է դուրս գալ այս իրավիճակից, ապա դա ցույց է տալիս նրա վարպետության ամենաբարձր մակարդակը։
Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

  • Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Սահման չունեցող (անսահման) հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Դարերի միջում (միջնադարի) ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ (ամենամեծ) պարտեզում և ամիսը մեկ (մեկամսյա) որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջական կայքի (շրջակայքի) գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի գերադրական մեծ (մեծագույն) քաղաքները որպես նշան չունեցող (աննշան) գյուղեր տեսներ:

  • Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտի հատիկ (մարգարտահատիկները) տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծ (ամենամեծը) Լոնդոնին պատկանող (լոնդոնյան)  թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ ունեցող (գրամանոց) մարգարիտն է:

Համպարը թանկ արժեցող (թանկարժեք) նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևին մոտ (սևավուն), քարին նման (քարանման) նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են հոգով խոցված (տեգահար) կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Posted in Մայրենի 6

Մայրենի

Ընկե՜ր, սպասի՛ր ինձ, որ կարողանանք միասին բարձրանալ այնտեղ` լեռան գագաթը: Դու, ամեն ինչ արագ մոռանալով, առաջ ես շարժվում, իսկ ինձ համար դժվար է այդքան արագ ընթանալը: Խնդիրները` մեզնից մեծ ջանքեր պահանջող, ուժասպառ են անում, և մի պահ հասկանում ես, որ հանգստի կարիք ունես, ու ոչինչ չանելն է երազվում: Ես, բարեբախտաբար, հաղթահարել եմ ոչինչ չանելը, բայց այդքան արագ գնալ, հևասպառ վազել, դժվարանում եմ: Քո` արկածների հանդեպ սերը երբեմն մոռանում է իմ` անդունդներից ունեցած վախերի մասին: Շատ արագ գնալիս ստիպված ես լինելու կանգ առնել, իսկ կանգ առնելը կարող է հետդարձի սկիզբ դառնալ, գիտե՞ս: Հիմա եղանակը լավն. է գալի՞ս ես: Հիմա ես կգամ քո ետևից. լեռը մեզ է սպասում, մենք` բարձրանալուն: Գնացի՛նք:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Ինչու ենք հորինում

Ինչո՞ւ ենք մենք հորինում… շատ հետաքրքիր հարց։ Հորինում ենք, որ հանգստացնե՞նք մեզ։ Մտածում եմ հա։ Հորինում ենք այն, ինչին բացատրություն չենք կարող տալ։ Օրինակ` ինչո՞ւ ենք մենք հորինել Աստծուն, շատ պարզ պատճառով, որովհետև չենք կարող բացատրություն տալ ինչու ենք մենք ծնվել, ով է այս ամենը ստեղծել, ինչու է մեր մոլորակը կլոր, ինչի համար են ուրիշ մոլորակները, եթե նրանց վրա կյանք չկա, (բայց դա մինչև վերջ պարզաբանված չէ)։ Եվ, որպիսի հանգստացնենք մեզ, հորինել ենք Աստծուն (ճիշտն ասած, մենք դա արել ենք, որ պարզապես չգժվենք, ու չկտրվենք իրականությունից)։ Մենք ունենք շատ հարցեր, բայց ոչ մի պատասխան, դրա համար, ստիպված, հորինում ենք այն, ինչը կարող է նույնիսկ ճիշտ չլինել։ Այդ պատճառով, ամեն մեկը փորձում է գտնել իր երջանկության բանալին` գտել պատասխաններ իրեն հասանելի հարցերին։

Posted in Մայրենի 6, Uncategorized

Ինչ եմ ես մտածում “Կորսված օրերը” պատմվածքի մասին

Ես մտածում եմ, որ այդ մարդը, որը տարավ Կաձիրայի կորսված օրերը դա ` ժամանակի թագավորն է, իսկ օրերը, որ նա տանում` է իր ժամանակի թագավորություն։ Որտեղ, իմ կարծիքով, այդ օրերից գրում են կարճ պատմություններ, որ տանեն տպարան մարդկանց աշխարհում։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչ կապ ունի իմ ասած կարճ պատմությունները ու տպարանները, բայց, լավ։ Ես ենթադրում եմ, որ Էռնեստի համար կորսված օրը, դա այն օրն է, որը դու չես փոխել, բայց հնարավորություն ունեիր դա անելու համար։ Իմ համար կորցրած օրը համարյա նույն բանն է նշանակում, և կուզենայի ավելացնել, որ կորստած օրը իմ համար, դա այն օրն է, որի ընթացքում դու չես զբաղվել օգտակար, առաջին հերթին քո համար, գործերով։ Օրինակ ` ամբողջ օրը հեռախոսի մեջ նստած լինես, բայց իմանալով, որ ուսերիդ վրա դեռ դասեր կան, չկարդացած գիրք կա, չմաքրած սենյակ կա, և այլ։ Ես մտածում եմ, որ այս պատմությունը գրելով գրողը ուզում է ասել, որ մենք մեր օրերը և ժամանակը չծաղսենք անիմաստ գործերի համար, և եթե հնարավորություն ունենք, փոփոխենք մեր օրը և ապրելաձևը, որ այն որոշ չափով լավ անցնի։

Դե հիմա, քննարկենք հերոսի կերպարը։ Ես մտածում եմ` Էռնեստի կերպարը բոլոր մարդկանց մեջ էլ կա, միանշանակ։ Նա չէր նկատել, որ իր օրը կորցրել է, բայց որ դա նկատեց` ուզում էր վերադարցնել այդ օրերը։

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

Պռունկ-ծայրին, Կորսված-կորսծ, Ահռելի-հսկայական, Դարալանջ-լեռնալանջ, Խունանալ-գույնը գցել, Դահիճ-պատիժ, Մատնանշել-մատնացույց սնել, Դարման-դեղ, Չքանալ- անհետանալ, Վարկյանապես-վարկյանական, Թանձրանալ-խտանալ

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

լեցուն – լցված, շրշյում – շշնկոց, հակված – խոնարհվել, հանց – որպես, ժանյակավոր – հնամյա, ժամանակի փորձերը անցած, արտացոլանքը – արտացոլում, անձանձիր – ոչ ձանձրալի, գոչում – գոռալու պես մի բան, տաղտկալի – հոմանիշ ` ձանձրալի, քնատ – կիսաքուն, պրկվեց – կծկվել

Posted in Մայրենի 6

Թե ի՞նչ եմ ես մտածում “Գորտը”ստեղծագործության մասին

Սկսենք նրանից, որ ես ցավակցում եմ գորտին, որ նա հայտնվեց օձի բերանում։ Բայց, ճիշտն ասած, նա շատ բանը չափազանցնում էր, երբ ասում էր, որ ամեն ինչ գորտերի համար։ Իհարկե, նա ասում էր ճիշտ խոսքեր, բայց նա դա այնպես ներկայացրեց, որ ուրիշ բոլոր կենդանիները – ոչինչ են։ Եվ իրենց համար այս աշխարհում տեղ չկար։ Ծերուկն վերջում ճիշտ ասաց, որ ամեն ինչ գորտերի համար է, նաև օձը։ Քանի որ Տերը ամեն ինչ համաչափ է ստեղծել։

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

  1. Արված աշխատանքների ստուգում, քննարկում։

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու անգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

3. Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Հերիք է՝ ենթադրություն նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հ են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։

4. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրբազան, ճամփորդ, համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարդ, թարթել, երդվել, փարթամ:

Լրացուցիչ կրթություն (տանը)

5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթընկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

6. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ-աղքատ, դյուցազնական-հերոսական, արագընթաց-սրընթաց, անընկճելի-անկոտրում, դյուրաթեք-դյուրաբեկ։