Posted in Մաթեմատիկա ա. բ., Uncategorized

Մաթեմատիկա ա. բ.

Պարապմունք 21. Մարտի 20-24
Նախագիծ

Վերնագիրը՝ Մաթեմատիկական ֆոկուսներ
Սիրելի սովորող, համացանցից փնտրեք մաթեմատիկական ֆոկուսներ, հնարքներ, օտարալեզու կայքերից օգտվելիս, խնդրում եմ հայերեն թարգմանել, աշխատանքը տեղադրեք բլոգում, այնուհետև փորձեք բացահայտել ֆոկուսի գաղտնիքը։ Կարող եք դուք էլ ֆոկուսներ հնարել։
Օրինակ։
Ինչպես գուշակել ընկերոջդ տարիքը (կամ եթե արդեն գիտես, ապա նրա մտապահած թիվը):
Քայլերը։
1. Խնդրեք ձեր ընկերոջը, որ իր տարիքը մեծացնի 10 անգամ։
2․ 1-ից մինչև 10-ը թող  մի թիվ ընտրի և բազմապատկի այն 9-ով։
3. Խնդրեք ձեր ընկերոջը, որ գտնի վերը նշված երկու պատասխանների տարբերությունը։
4. Հաշվելուց հետո, թող ասի պատասխանը։

Հարց։ Կարո՞ղ ես այս քայլերից հետո գուշակել ընկերոջդ տարիքը։ Գաղտնիքը նրանում է, որ նրա պահված թիվը ասելուց հետո, մենք պետք է (եթե դա երկնիշ թիվ է) պետք է գումարենք իր ասած թվի թվանշանները։ Իսկ եթե դա եռանիշ թիվ է, մենք պետք է երկու առաջին թվերը առանձնացնենք, ու գումարենք երրորդ թվին։ Օրինակ. մտահոգված թիվը ` 19, 19 • 10 = 190, 9 • 5 = 45, 190 – 45 = 145, 14 + 5 = 19

Ինչպե՞ս իմանալ մարդու տարիքը։ Առաջինը. մեր կոշիկի համարին ավելացնում ենք երկու զրո։ Հանում ենք այդ թվից մեր ծննդյան թիվը։ Ստացված թվին ավելացնում ենք այս տարվա թիվը և ստացված թվի վերջին երկու թվանշանները ընկերոջ տարիքն է։

3600-2010=1590+2023 = 3613

Այո, ես 13 տարեկան եմ։)))

Posted in Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա ա. բ., Uncategorized

Խնդիրներ են առաջադրում սովորողները

1. 28 կիլոգրամ միրգը տեղավորեցին 2 արկղում 3:4 կշռային հարաբերությամբ: Քանի՞ կիլոգրամ միրգ եղավ յուրաքանչյուր արկղում:

28 : (3 + 4) = 4, 1 արկղում = 3 • 4 = 12, 2 արկղում = 4 • 4 = 16

Գրիգորյան Նարե, Միջին դպրոց

2. Տիգրանը աստղանիշերը փոխարինեց թվանշաններով այնպես, որ՝ 𝟖 ∗ 𝟗 < ∗ 𝟏𝟎 < ∗ 𝟎𝟎 ։ Գտեք Տիգրանի գրած թվերի գումարը:

809 < 810 < 900, 0 + 8 + 9 = 17:

Խաչատրյան Տիգրան, Միջին  դպրոց

3.  5 ուղիղներ հատվում են նույն կետում (տես նկարը)։ Գտեք նարնջագույն անկյունների մեծությունների գումարը։

180

Подпись отсутствует

 Մենաչիքան Մարքարյան Մանե, Միջին դպրոց

4. Եթե եռանիշ թվի մի թվանշանը ջնջեն, ապա կստացվի 99։ Այդ պայմաններին բավարարող քանի՞  եռանիշ թիվ կա։

29 թվանշան։

Խարազյան Ալվինա Հարություն, Միջին դպրոց

5. Գրատախտակին մի տողում գրված է 20 հատ 1 թվանշան։ Քանի՞ հատ «+» նշան պետք է դնել նրանց միջև, որ գումարը ստացվի 200։

9 հատ

Ղուկասյան Ռուզան, Միջին դպրոց

6. Դասարանում սովորող 26 աշակերտի բաժանեցին 90 կոնֆետ: Աղջիկներից յուրաքանչյուրին տվեցին 4 կոնֆետ, իսկ յուրաքանչյուր տղայի` 3 կոնֆետ: Քանի՞ տղա և քանի՞ աղջիկ կար դասարանում:

12 աղջիկ 14 տղա

Թադևոսյան Աննա, Միջին դպրոց

7. Քանի՞ զրո կա 83-ից մինչև 127 բնական բոլոր թվերի արտադրյալի վերջում:

24

Թադևոսյան Աննա, Միջին դպրոց