Posted in Մաթեմատիկա և երևակայություն, Uncategorized

Մաթեմատիկա առանց բանաձևերի

Պարապմունք 1-սեպտեմբերի 5-9

Ծանոթություն

Արագ հաշվելու հնարքներ

Եթե մենք ուզում ենք 25 • 25 արագ հաշվենք, բայց բանաձևներ չունենք, կարելի է օգտագործել այս բանաձև։ Պետք է միշտ իմանալ, որ վերջի թվանշանները 25 են լինելու։ Դրանից հետո, մենք պիտի 2-ը բազմապատկենք իր հաջորդ թվով, այսինքն 2-ը պետք է բազմապատկենք 3-ով = 6, դրանից հետո , մենք պիտի հիշենք, որ վերջում միշտ 25 է ստացվում ուրեմն 25 • 25 = 625։ Նույնպես պետք է անենք 35 • 35 = 1225, 45 • 45 = 2025, 55 • 55 = 2525:

Posted in Մաթեմատիկա և երևակայություն, Uncategorized

Ֆլեշմոբ 2 մակարդակ

1. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնք 10-ի չեն բաժանվում:

90

2.  Աննան շարքով գրեց 1-ից մինչև 50  բնական թվերը: Առաջին թիվը ներկեց  կարմիր, երկրրդ թիվը՝ կապույտ, երրորդ թիվը՝ դեղին, չորրորդը՝ կարմիր, հինգերորդը՝ կապույտ, վեցերորդը՝ դեղին և այսպես շարունակ:  Շարքում ո՞ր  գույնի թվերը քիչ եղան:

Դեղին

3. Նկարում պատկերված «աշտարակը» կազմված է երեք պատկերներից՝ քառակուսուց, ուղղանկյունուց և հավասարակողմ եռանկյունուց (տես նկարը): Այս երեք պատկերների պարագծերը նույնն են: Քառակուսու կողմը 9սմ է: Որքա՞ն է ուղղանկյան փոքր կողմի երկարությունը:

Подпись отсутствует

6 սմ

4. 3մ կողմ ունեցող քառակուսաձև պատը հարկավոր է սալիկապատել 20սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ տուփ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում վաճառվող յուրաքանչյուր տուփում կա 20 հատ սալիկ։

12 տուփ

5.  Ծառերն աճում են «Անտառային»‎ փողոցի միայն մի կողմում: Կա ընդամենը 60 ծառ: Ամեն երկրորդ ծառը թխկի է, իսկ ամեն երրորդ ծառը՝ լորենի կամ թխկի։ Փողոցի մի ծայրից սկսած  մնացած ծառերը կեչի են։ Քանի՞ կեչի կա այդ փողոցում։

19

6. Գուրգենը գնաց լեռներ հնգօրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Գուրգենը քայլել է 2 կիլոմետրով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 70կմ էր: Քանի՞ կիլոմետր էր քայլել Գուրգենը հինգշաբթի օրը:

16

7. 10 սալորը կշռում է այնքան, որքան 3 խնձորն ու 1 տանձը միասին, իսկ 6 սալորը և 1 խնձորը այնքան որքան 1 տանձը։ Քանի՞ այդպիսի սալոր է կշռում 1 տանձը։

7

8. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:

20

9. Գրքի մի պատմվածքը սկսվում է 114-րդ էջից և ավարտվում է 132-րդ էջում, իսկ մյուս պատմվածքը՝ 247-րդ էջից և ավարտվում 258-րդ էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։

Առաջին

10. Վաճառողի մոտ կա տարբեր գույների՝ դեղին, կանաչ, կապույտ և կարմիր 20 փուչիկ: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր են, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:

12

Posted in Մաթեմատիկա և երևակայություն, Uncategorized

Մաթեմատիկա ֆլեշմոբ

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը: 30

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:

2400 : ( 5 + 3 ) = 300

6 • 300 = 1կգ 800գ

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին: 3 • 11 = 33

4. Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

24 – 20 = 4

4:4 = 1

9 • 1 = 9

5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի: 1-ով

6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:

7. Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:

8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ արժե մեկ տետրը:

9. Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:

10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:

Posted in Մաթեմատիկա և երևակայություն, Uncategorized

Մաթեմատիկա առանց բանաձևերի

1. Վերանայիր բլոգիդ մաթեմատիկա բաժինը, լրացրու բաց թողած աշխատանքները: ✓

2. Վերանայիր բլոգիդ մաթեմատիկա առանց բանաձևի բաժինը, լրացրու բաց թողած աշխատանքները: ✓

3. Անդրադարձ Մաթեմատիկա ամսագրի 4-րդ համարին:

Կարդա հետևյալ կետերը, կատարիր առաջադրանքները

ա) Ինչպե՞ս վանդակավոր թղթի վրա գծել շրջանագիծ՝ առանց կարկինի օգնության:Առաջադրանք:Հետևելով ամսագրում նշված քայլերին, դու էլ փորձիր գծել շրջանագիծ առանց քանոնի օգնության, աշխատանքդ ներկայացրու բլոգում: Թղթի վրա շրջանագիծ գծելու համար ուրիշ ի՞նչ ճանապարհներ գիտես:

բ). Ինչպե՞ս են առաջացել երկրաչափական պատկերների անվանումները:Առաջադրանք:Փորձիր համացանցից գտնել այլ երկրաչափական պատկերների անվան ծագումները:

4. Անդրադարձ մաթեմատիկա ամսագրի 23-րդ համարին:Առաջադրանք: Կարդա Գիտե՞ս որ շարքը, հարստացրու այդ շարքը համացանցից գտնելով նման օրինակներ, ցանկության դեպքում կարող ես ինքդ էլ հնարել:

Գիտես, որ 3-ի են բաժանվում այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի։ Օրինակ. 921738 : 3 = 307246

5. Մասնակցիր մաթեմատիկական ֆլեշմոբի հետևյալ մակարդակներին (առաջադրանքները կհրապարակվեն հոկտմեբերի 26-ին)

ա)երկրորդ մակարդակ ✓

բ) առաջադրում են խնդիրներ սովորողները: ✓