Posted in Գրականություն 7
  1. Ուշադիր կարդա՛ պատմվածքը և սովորի՛ր պատմել:
  2. Ինքնուրույն կազմիր պատմվածքի հարցերն ու առաջադրանքները / առնվազն 7 հարց/ և պատասախանիր դրանց։

Արջերի մասին հետաքրքիր փաստեր գտիր:

  1. Սպիտակ արջը Երկրի ամենամեծ ցամաքային գիշատիչն է:
  2. Մեծահասակ սպիտակ արջի զանգվածը կարող է հասնել 0,7 տոննայի, իսկ մարմնի երկարությունը կարող է գերազանցել երեք մետրը:
  3. Բևեռային արջերը հիանալի են լողում: Պաշտոնապես գրանցվել է ռեկորդ սպիտակ արջի կողմից: Նա լողալով անցել է 687 կիլոմետր առանց հանգստանալու:
  4. Սպիտակ առջի հոտառությունը այնպիսի ուժեղ է, որ նա կարող է մինչև մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա զգալ որսը:

Ո՞վ էր Ավին:

Ավին որսորդ էր:

Ո՞վ էր Պանինը:

Պանինը անտառսպահն էր:

Ո՞րն էր ամենատպաորիչ հատվածը:

Երբ հեղինակը նկարագրում էր Մթնաձորը:

Ինչո՞ւ Ավին գնաց անտառ:

Որովհետև նա ուրիշ տարբերակ չուներ, քանի որ աղքատ էր:

Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր Պանինը իր կնոջը սպանել:

Նա չշփվող ու գաղտնի մարդ էր և խնդիրներ ուներ:

Posted in Գրականություն 7

Կարդա պատմվածքը, սովորի՛ր պատմել:
2. Ո՞վ էր Լառ-Մարգարը, որտեղի՞ց էր եկել այդ գյուղ, ինչո՞վ էր զբաղվում:

Լառ-Մարգարը հասարակ գյուղացի էր, նա իր հայրենիքից տեղափոխվել էր ուրիծ գլուղ, որտեղ այգին ու արտերն էր ջրում։ Նա գյուղի ջրվորն է։ Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրության նայում:
3. Ինչպիսի՞ մարդ էր Լառ-Մարգարը. բնութագրիր նրա բնավորությունը երկու նախադասությամբ:

Գյուղացիները ասում էին, որ Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլի, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։ Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակած բեղերը չլինեին։ Լառ-Մարգարը աշխատասեր, բարի սրտով մարդ էր, բայց նա ոչ միշտ էր ուրախ։ Որդուն կորցնելուց հետո, հայրենիքը թողնելուց հետո նա այդքան ուրախ չէր։
4. Ի՞նչ հանգամանքներով էր նա այդ նա հայտնվել այդ գյուղում. իր ցանկությա՞մբ, թե՞…

Տեղահանության ժամանակ Լառ-Մարգարը ստիպված էր իր ընտանիքի հետ տեղափոխվել ուրիշ հետ։ Եթե կարողանար, նա կմնար այդ գլուղում, քանի որ ամենինչը այդտեղ էր, կենդանիները, այգին, տունը, բայց սեղասպանության պատճառով պետք էր այդ ամենը թողներ։
5. Ամպերին նայելով՝ ի՞նչ հիշողություններ էին արթնանում Լառ-Մարգարի մեջ:
6. Ի՞նչ թաքուն ցավ ուներ Լառ-Մարգարը հոգում պահած:
7. Ի՞նչ էր բերել իր հետ նա հայրենի ծննդավայրից:
8. Կա՞ արդյոք Լառ-Մարգարին ուրախացնող ինչ-որ բան…
9. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
10. Պատմվածքից առանձնացրո՛ւ բնության նկարագրության քեզ դուր եկած հատվածը, փորձի՛ր գտնել համեմատություն, փոխաբերություն, մակդիր արտահայտչամիջոցները:
11. Պատմվածքը քո կարդացած ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես,ինչո՞ւ:
Ես կհամեմատեի այս պատմվածքը Մուշեղ Գալշոյանի «Մամփրե Արքա» ստեղծագործության հետ։ Քանի որ երկու ստեղծագործությունների մեջ հերոսները կարոտում են իրենց հայրենիքը։

Posted in Գրականություն 7

Առաջադրանքներ։

1․Գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ և փաստեր Բակունցի կյանքի և գործունեության մասին, ներկայացրո՛ւ բլոգումդ, համեմատի՛ր դասընկերներիդ գրածի հետ։

1.Մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր:

2.Երկար ժամանակ զբաղվել է գյուղատնտեսությամբ. Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

3.Պարբերականների հետ համագործակցությունը սահմանափակվել է «Նոր ուղի» հանդեսի և «Մաճկալ» պարբերականի շրջանակներում:

2Կարդա հուշը և փորձիր հեղինակի նկարագրած Բակունցին համեմատել քո ճանաչած Բակունցի հետ (որքան դու հասցրել ես ճանաչել Բակունց հեղինակին նրա ստեղծագործությունների միջոցով)։

3․ Կարդա նաև կենսագրությունը։

Posted in Գրականություն 7

1. Գրել մայրիկին, տատիկին նվիրված քառատող, աքրոստիկոս կամ փոքրիկ շարադրանք:

Լաուրա

Լ – լի ես դու ուրախությամբ և իմաստությամբ:

ա – ամենալավն ես դու, միշտ սիրուն եւ գեղեցիկ,

ու – ու ես զգում եմ քո ջերմ էներգիյան, երբ քո կողքին եմ:

ր – րոպեները ևըժամերը աննկատ են անցնում քեզ հետ:

ա – այնպես շատ եմ քեզ սիրում:

2. Կարդալ և գրավոր վերլուծել մորը նվիրված որևէ բանաստեղծություն:

Երբ մայրս կա

Երբ նայում եմ քո աչքերին,
Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
Երբ քո դեմքին ժպիտը կա,
Արեւն է ինձ ողջունում:

Երբ մայրս կա աշխարհում,
Օրերն ուրախ են անցնում,
Երբ մորս շունչն եմ զգում,
Շատ հպարտ եմ ինձ զգում:

Ա՜խ, մայր իմ սիրելի,
Ի՜նչ անուշ ես, ի՜նչ բարի,
Քո դեմքին ես նայելով՝
Գարնան գալուստն եմ տեսնում:

Երբ նայում եմ քո աչքերին,
Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
Ցանկանում եմ անվերջ ժպտաս,
Մեր տան հրաշք,  մի՛շտ շողաս:

Այս բանաստեղծությունը մայրիկին շատ սիրելու մասին է:

Posted in Գրականություն 7

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Տեքստից հանել անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրել։

Մշուշ – մառախուղ

2․ Ո՞ր երկրի մասին էր խոսում հեղինակը։

Հեղինակը խոսում է այն երգի մասին, որը հետագայում դառնալու է Վան քաղաքտ:

3․ Ի՞նչ կարոտի մասին էր խոսում հեղինակը։

Հեղինակը Հայաստանի մասին էր խոսում:

4․ Մեկնաբանիր հետևյալ տողերը։

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:

Հեղինակը անընդհատ զգացել է այդ կարոտը, բայց չի հասկացել թե ինչի հանդեպ է այն: Չի ճանաչել իր վաղեմի բարեկամին:

5․ Ինչո՞ւ է հեղինակը ընթերցողին պատգամում հարցերի պատասխանները գտնել իր հոգում։ Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…

Նա թողնում է, որ ընթերցողը ինքը ընկալի իր սրտում կատարվածը, և գտնի իր բաժին կարոտն ու սերը հայրենիքի նկատմամբ:

6․ Ի՞նչ տարբերություն կա Նաիրի երկրի և Հայաստանի միջև / ըստ ստեղծագործության/։

Նաիրի երկիրը հոգուն հարազատ հայրենիքն է, իսկ Հայաստանը արդեն, ավելի նոր ու մի փոքր ավելի զարգացած երկիր:

7․ Պատասխանի՛ր հեղինակի հարցերին՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս,ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:

Մենք հայ ենք, եկել ենք Հայաստանից, երեկ հայ էինք, և վաղն էլ պետք է հայ լինենք:

Posted in Գրականություն 7, Կարդում ենք Թումանյան

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ամբողջությամբ կարդալ պատմվածքը, բաժանել մասերի և վերնագրել յուրաքանչյուր մասը։
1- Անդրիաս քեռու տանը
2-Գիլկապի աղոթքը
3-Գայլի բերանից հնարավոր չէ ոչխարին փրկել
4-Գայլը ոչնչից այնպես չի վախենում ինչպես կրակից
5-Գյուղացիների պատմությունները գայլերի մասին
6-Ինչպես հարսանիք գնացողները շփոթեցին գյուղը
7-Ինչու են գայլերը վախենում թոկից
8-Ինչպես են տարբեր երկրներում պաշտպավում գայլերից
9-Սոված գելը պտտվում էր գյուղի չորս կողմը
2․ Ըստ հեղինակի՝ ինչպիսի սովորություն կար սարերում։

Եթե տեսնում են Ավոյի տունը, գնում են հյուր ու խոսում են, աշխարհի վիճակն են քննարկում:
3․ Ինչու՞ հանկարծ շները սկսեցին հաչել։

Նրանք զգացին գայլերի մոտեցումը:
4․ Ըստ գյուղացիների պատմածի՝ գայլը ի՞նչ հնարքի միջոցով է հարձակվում ոչխարի հոտի վրա։

Մի գայլը շների ուշադրությունն էր գրավում, տանումեր հեռու իսկ մնացած գայլերը հարձակվում էին հոտի վրա:
5․ ուշադիր կարդա այն հատվածը, որտեղ պատմում են գելի հարձակումների մասին՝ նախրի, ձիու, այծի, էշի և ինչպե՞ս են նրանք պաշտպանվում։

Տավարիցը մինը գոռաց թե չէ, ամբողջ տավարը հասկանում է բանն ընչումն է, որովհետև գիլի գոռացնելն ուրիշ տեսակ է․ իսկույն բոլորը հավաքվում են, քամակքամակի տալիս ու պոչները դեմ անում, կանգնում։
6․ Ըստ քեռի Անդրիասի՝ ինչի է ընդունակ սոված գելը։

Նա կարող է ուտել իր ձագին, գայլերից մեկին կամ շներին:
7․ Ուշադի՛ր կարդա շորագյալցի Ավոյի գլխին եկած պատմությունը։

8․ Նկարագրի՛ր Ավոյի արարքը․ի՞նչ կանեիր դու նրա փոխարեն։

Մտածում եմ, որ ես էլ այպես կանեի, քանի որ իմ համար կյանքս ավելի կարևոր է:

Posted in Գրականություն 7

Գայլերի մասին փաստեր

Գայլերի ոհմակի առաջնորդը միշտ առաջինն է գնում՝ պոչը բարձր բարձրացնելով՝ դրանով իսկ ցույց տալով իր դիրքը։
Գայլի մորթին բաղկացած է երկու շերտից՝ մեկը տաքացնում է, իսկ մյուսը վանում է խոնավությունը։ Ի դեպ, նույնն է արջերի դեպքում (տես հետաքրքիր փաստեր արջերի մասին):
Գայլերի ոհմակում կա ոչ միայն գլխավոր գայլը՝ առաջնորդը, այլև գլխավոր էգ գայլը։
Երբևէ բռնված ամենամեծ գայլը կշռել է 86 կիլոգրամ:
Գայլը կարողանում է ցատկել մինչև հինգ մետր բարձրության վրա։
Գայլի ուղեղը մոտ մեկ երրորդով մեծ է շան ուղեղից (տես հետաքրքիր փաստեր շների մասին):
Գայլերի տարբեր ոհմակները հաճախ կռվում են տարածքի համար: Մարտերն արյունալի են, բայց հաճախ կռվում են միայն առաջնորդները։ Կորցնող փաթեթը հեռանում է: 
Posted in Գրականություն 7

Հարցեր և առաջադրանքներ:


1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Կլեկի – էմալապատված

Միրքով – մորուք

Ականջները քոքհան անել- ականջները քաշել

2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում: Նա իր մանկությունը անցկացրել է Դսեղ գյուղում և սարերում: Նրա ամենալավ բանը, որ կատարվել էր նրա հետ – իր հայրն է: Նրա մայրը ու հայրը շատ տարբերվում էին միմյանցից, այդ պատճառով էլ հաճախ կռվում: Նրանց դասատուն շատ խիստ էր նրանց նկատմամբ, բայց Հ. Թումանյանին բան չոր անում` նրա մորից էր սարսափում: Նա, սկսաց 10-11 տարեկանից բանաստեղծություններ էր գրում:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ծնվել եմ Ուկրաինայի Ժ.Վ. քաղաքում ու 11 տարեկան հասակում տեղափոխվել Հայաստան: Արդեն երեք տարի այստեղ եմ ապրում ու շատ եմ սիրել Հայաստանը: Բայց, ճիշտն ասած, ես դեռ ուզում եմ վերադառնալ Ուկրաինա:

Իմ համար ծնողներս ինձ օրինակ են ծառայում ու ես շնորհակալ եմ, որ հիմա ես հենց այն մարդն եմ, ինչ կամ: Շատ եմ սիրում մայրիկիս, նա միշտ իմ ուսին կանգնած է եղել իմ համար դժվար ժամանակներին: Իսկ հայրս իմ ամենալավ ընկերն է: Նա ինձ ահագին բաներ է սովորեցրել: Հայրս միշտ ասել է ինձ, որ մարդկանց չխաբեմ: Ես հասուն մարդ չեմ, բայց երևի ճիշտ եմ հասկացել նրա խոսքերը:

Իմ նախորդ դասարանի ուսուցչուհին կոնսերվատիվ մարդ էր, բայց բարի ու հասկացող: Իմ դասարանցիներին շատ էի սիրում: Նրանց հետ անցկացրել եմ իմ ամենատպավորիչ օրերը: Բայց, մինչև հիմա նյարդային համակարգիս վրա ազդում են:

Էս երեք տարվա ընթացքում փոխվել եմ ու արդեն ուրիշ ձև եմ նայում այս աշխարհին: Հասկացել եմ, որ ամեն բան չէ, որ ես կհասկանամ իմ կարճ կյանքում, բայց ամեն ինչ էլ պետք է սովորել, որովհետև մարդը խելքով այս լույս աշխարհ չի ելնում:

Շնորհակալ եմ մինչև վերջ կարդալու համար:
4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:

Հին-նախկին, հնամյա

ազնիվ-անկեղծ, արդար

առատաձեռն-շռայլամիտ, բազմաշնորհ

նշանավոր-հայտնի, հռչակավոր

թաքուն-գաղտնի, ծածուկ

պակասավոր-թերի, անկատար

Posted in Գրականություն 7

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին: Առաջադրանքներ

1․Կարդա պատմվածքը և ինքնուրույն կազմիր հարցեր ու առաջադրանքներ՝ 5 կետից բաղկացած։

  • Ի՞նչ ես կարծում, հեղինակի հետ նման դեպք է պատահել, որ նա որոշել է գրել այդ մասին:
  • Քեզ դո՞ւր եկավ ստեղծագործությունը: Փորձի’ր հիմնավորել:
  • Գրիր մեկ առաջադրանք այս ստեղծագործության վերաբերյալ:
  • Դու հավատո՞ւմ ես ճակատագրին: Ինչու՞:
  • Դուրս գրիր բոլոր անծանոթ բառերը:

2․Փորձիր պատասխանել կազմածդ հարցերից 3-ին

  1. Կարծում եմ, որ նրա հետ պատահել է նմանատիպ դեպք, որովհետև մարդու ուղեղը չի կարող ընտրել, նա հիշում առաջին բանը, որը նրա հետ պատահել է կամ այն բանը, ինչը նրան կառաջարկեն:
  2. Այո, որովհետև ես հավատում եմ, որ այն բարությունը որ դու արել ես քեզ հետ է գալու:
  3. Ուրիշ վերնագիր հորինիր այս սովորությունը

Լրացուցիչ աշխատանք:

Տանը ընթերցեք ամանորին նվիրված որևե ստեղծագործություն և պատումի տեսքով գրիր դրա մասին բլոգումդ: 10 նախադասություն:

Մետաքսա Պողոսյան

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան,

թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,

դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով

խանդավառվեն այս գիշեր:

Թե մոլորված անցորդներ կան,

դարձի թող գան այս գիշեր,

Սրբագործված սիրով մտնեն

իրենց օջախն այս գիշեր,

Թե կան բախտի փշոտ ճամփեք,

թող ծաղկունքով կանաչեն

Ու երջանիկ սպասումով

բոլորն արբեն այս գիշեր…

Թե աշխարհում պանդուխտներ կան,

թող տուն դառնան այս գիշեր,

Հայրենական հավերժությամբ

ողջագուրվեն այս գիշեր:

Արարչագործ իմ ժողովուրդ, թող որ խմենք մինչև լույս

Թափվող ձյունի նման մաքուր խղճիդ կենացն այս գիշեր…

Այս ստեղծագործությունը դուր է գալիս ինձ իր պարզությամբ և բարությամբ: Ես կուզենայի, որ այն բոլոր մաղթանքները իրականացվեին: Նա արտահայտում է այնպիսի անկեղծություն և լավ տրամադրութուն: Ինձ համար այս բանաստեղծությունը շատ հուզիչ է և բարի։ Կարծում եմ՝ հենց սա է գրավել ընթերցողների ուշադրությունը: Որովհետև բարությունը մարդկանց ամենալավ գծերից մեկն է:

Posted in Գրականություն 7

Վիլյամ Սարոյան. «Ընկերների մեղքով»,19․09

Առաջադրանքներ:
1. Ձեր կարծիքով, ինչու՞ է հեղինակը պատմվածքը վերնագրել այսպես։ Բանավոր շարադրել պատմվածքի բովանդակությունը։ Իմ կարծիքով Սարոյանը ուզում էր մեզ ասել, որ նա իր ընկերների մեղքով նա չէր կարողանում իր հետաքրքրասիրությունը ցույց տալ, որովհետեւ նրա դասընկերները դասատուին չէին տալիս նմանատիպ հարցեր, և նա դրանով իրենցից տարբերվում էր:
2. Ի՞նչն էր տղային այդպես համարձակ դարձրել։ Իր հետաքրքրասեր լինելը:
3. Պատմվածքում կայի՞ն երեխաների իրավունքների ոտնահարման դեպքեր․ նշիր դրանք։ Ես մտածում եմ, որ եթե երեխան ուզում է ավելի շատ գիտակցված լինի այդ հարցում, նրան չի կարելի զրկել դրանից, բայց դասատուն և տնօրենը հենց այդպես վարմունք ցույց տվին մեզ:
4. Քեզ ծանոթ ի՞նչ կերպարների հետ կհամեմատես միսիս Շենսթոունին և միստր Մոնսոնին․նշիր նմանություններն ու տարբերությունները։ Ճիշտն ասած այդպիսի կերպարներին չեմ հանդիպել: