Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

  • Կետադրիր տրված նախադասությունները:
  • – Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող, – պատասխանեց նա:
  • Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում՝ խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
  • — Երանի քո աչքերին, թագուհի՛, որ տեսել ես այդ հանդեսը,- մրմնջաց Սեդան։
  • Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր՝ իր սրտի լարերի վրա էր նվագում։
Posted in Մայրենի 6

Մայրենի։ Հարցազրույց

Իմ մայրիկը բանասեր է։ Եվ ես խնդրեցի, որ նա մի քանի տերմին ասի իր մասնագիտությունից

Ահնոնիմ, մորֆեմա, ֆոնետիկա, կալամբուռ, արխաիզմ, իսորիզմ, նեոլոգիզմ, պասիվ բառարան, դիալեկտ։

Posted in Մայրենի 6

Մայրենի։ Իմ կարծիքը տեքստի մասին։

Սկսենք նրանից, որ բոլորից «մաքուր» մարդն ամենավատն էր։ Նա ամեն ինչ արեց «խաղի» վերջում նվերի համար, որպեսզի վայելի այն, բայց դրա փոխարեն նա չէր վայելում իրական կյանքում։ Կարծում եմ, որ կրոնի իմաստն այն է, որ եթե մարդ նույնիսկ մտածի ինչ-որ հանցանք, սպանություն և նման բաներ կատարելու մասին, նա դա չի անի, քանի որ նա հավատում է Աստծուն, և Աստվածը չի կարող նրան ասել, որ նա նման մեղք գործի։ Աստվածը ստեղծվել է, իմ կարծիքով, խղճի փոխարեն։ Ես աթեիստ եմ։ Բայց ես գոնե մի քիչ խիղճ ունեմ և հետևաբար ինձ թույլ չեմ տա որևէ վատ բան անել։ Որոշ մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է ինքնատիրապետում ունենալ, և դրա համար Աստված հորինվել է նրանց համար։
Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

Առաջադրանքները կկատարես մինչ երկուշաբթի:

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:

Ջլատել, պառակտել, մասնատել։

Վհատվել հուսալքվել հուսահատվել։

Վատաբանել, փնովել, պախարակել։

Հանգցնել, մարել, շիջել։

Պղծել, ապականել, արատավորել:
2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, միջօրե։

Հանդարտություն, խաղաղություն։

Այգաբաց, արշալույս։

Կատար, գագաթ։

Փայփայանք, դայլայլ։

Հավերժություն հավիտենություն:
3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:

Քնքուշ, բիրտ։

Ազնիվ, նենգ։

Փոթորկուն, հանդարտ։

Դժոխային, եդեմային։

Ողորկ, խորդումորդ։
4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հիվանդ+անով=հիվանդանոց, ելք, գոգ, ջերմ+ով=ջերմոց, արգելել+ով=արգելոց, ավազ, ճահիճ, գերեզմանոց ամուր կտակո դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:
5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

Ուղղագրության օր

Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չեր եղել հայրենի  գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում:  Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևաէհեկը, որ առատ  էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված  տասը տարի չեր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջբոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Լրացնել բաց թողնված տառերը` ղ կամ խ:

Ասում են` կա դժոխք և դրախտ: Եթե,  իրոք, այդպես է, հավանաբար, դրախտը գտնվում է Ջավախքում` հայտնի իր խրոխտ երկնամուխ լեռնաշղթաներով զմրուխտյա անդաստաններով, գոխտրիկ, նախշուն ծաղկաստաններով, պղտոր գետակներով` սեղմված քարերի շեղջակույտերի արանքում: Ջուրը ճողփում է ափերին հղկում քարերը, կոչվում խեղդուկ, ուր բուրում է  դաղձը: Լեռների ծերպերից, ժայռերի ճեղքերից դեպի Սարամո գետն են իջնում կխտարներ, եղջերուներ, թղկենիների բարձր ճյուղերին վխտում  են սկյուռներ, իսկ  սաղարթների միջից լսվում է դեղձանիկների քաղցրահնչյուն երգը:  Աճում է վայրի խաղողը` հյութեղ ողկույզներով: Նախկին աղքատ քողտիկների և  հյուղակների փոխարեն կտեսնես գեղեցիկ տներ` երկփեղկ պատուհաներով, տախտակամած պատշգամբներով և սանդուղքներով, որ կառուցել են այս լեռնաշխարհին ապավինած գաղթակաները: Դրանցից են քույր ու եղբայր  Վախթանգն ու Սանդուխտը: Դժխեմ բախտը թուրք ելուզակների զոհ  դարձրեց ծնողներին: Ապրում էին Վանա լճի  ափին` Աղթամար կղզուն դեմուդեմ, հայրը ուղտապան էր, հախթանդամ մի գեջուկ: Ընտանիքով ուխտի էին գնացել Աղթամարի վանքը, երբ լսեցին ողբերգական լուրերը: Սկսվել էր նախճիրը: Շտապ վերադարձան, նախքան փախչելը ընտանեկան գանձերն ու փաստաթղթերը թաքցրին գաղտնի մի տեղ, կողպեքով փակեցին դարպասն, ու եղկելի ջարդարարները սրախողխող արեցին ծնողներին, իսկ քույր ու եղբայր, հաղթահարելով քաղցը, աղքատությունը, զրկանքներ, հասան Ջավախք` որպես նշխար իրենց հետ բերելով մի բուռ հող:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Լրացնել բաց թողնված տառերը` վ կամ ֆ:

Ավտոմեքենան ընթանում է հարավային ասֆալտապատ ճանապարհներով` հազիվհազ հաղթահարելով ոլորանները: Յուրահատուկ թովչանք ունեն այդ վայրերը:  Թեև հեռու չեն նավթահանքերը, սակայն բուսական աշխարհը հարուստ է ու տարատեսակ: Ահա թավշյա հովտաշուշանները, կտավատի, արտերը, գունավոր հավքերը, որոնք ասես  մայր բնության գովքն են երգում: Աջ կողմից թափվում է աղմկոտ մի ջրվեժ: Ահա և օվկիանոսը; Այն հիասքանչ է և` խաղաղ ժամանակ, և խռովքի պահին:  Ափին` եթովպացիներ, աֆղանցիներ, նեգրեր: Հավանաբար, զբոսանքի են գնալու: Դեռևս ոչ հեռավոր անցյալում այս վայրերում կյանքը կաթվածահար էր, որովհետև զավթողները, որոնց այժմ էլ ժողովուրդը նզովքով է հիշում, ուզում էին  տիրել երկրին: Նրանք հետ շպրտվեցին և ամեն ինչ մտավ բնական հունի մեջ: Բոլորս հիացած ենք: Ինչ հողեր են:  Ասես երկնքից օրհնություն է թափվում:

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինեվետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկևլենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնեվարդերին, եղրևանիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա սլանում դեպի այգեվետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարեվերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգեվարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալեվետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

Լրացուցիչ կրթություն (տանը)

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզուկ- թիզ
խճավազ
մշտադալար
հրանման
հուզական
փշրանք
կրթասեր
ձիթապտուղ
մրջնաբույն
խնկաման
կրաման
բնավեր
ալրափոշի

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Անշնորհք, խորհուրդ, նիրել, նժդեհ, նշխար, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհնություն, արհամարհել, հայթայթել, ապաշխարհել, աշխարհակալ:

3. Բացատրի՛ր դարձվածքները դարձվածաբանական բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել
Հազար մաղով անցկացրած
Հիվանդի համար ջուր բերող
Գլխին կրակ թափել
Կանաչ-կարմիրը կապել
Կոպեկի համար մեռած
Ուրիշի բնում ձու ածել
Ոտքի կոխան դարձնել
Փուշը մատից հանել
Գրքի մի երեսը կարդալ

Posted in Մայրենի 6, Uncategorized

Դասարանային

1. Բառաշարքում ընդգծել բայերը՝ 8 բայ:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ, գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշքավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

Տրված բառերի սկզբին ավելացրո՛ւ մեկ տառ և կազմի՛ր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ-հերթ
աղեղ-բաղեղ
կար-տկար
յուղ-հյուր
լոր-կլոր
ութ-մութ
վազ-ավազ
աքար-շաքար
ախտ-բախտ
ճար-վծար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

Կետադրության օր

  • Կկետադրես տեքստը:
  • Կգտնես տեքստի բարդ բառերը:
  • Կգտնես մգեցված բառերի հոմանիշները:
  • Կվերնագրես տեքստը:

Վահան Տերյանը (իրական անունը Վահան Տեր-Գրիգորյան) նշանավոր հայ բանաստեղծ է: Ծնվել է Գանձայում 1885 թվականի հունվարի 28-ին: Ծննդավայրը սիրելի ու հարազատ էր Տերյանին և 1914 թվականին Նվարդ Թումանյանին ուղղված նամակում նա գրում է «Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները որովհետև իմ սիրտը տխուր է»։ «Այո, ես այդպես եմ կարծում… Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի քնքուշ ծաղիկներով և մեր պայծառ դաշտերի ծաղիկներով… Ա՜հա մեր սարերը լայն ու բաց տեսնում ես որքան ծաղիկ կա այստեղ, ա՜հա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար, քան այս սարերում բարձր և դաշտերում լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը:»

Եղբայրը` Ղազարը, պատմելով Վահան Տերյանի մանկության մասին, գրել է «Վահանը եղբայրներիցս ամենափոքրն էր, դրա համար էլ տան ամենասիրելին ու երես տվածը։ Սակայն չնայելով դրան, նա շատ սուսիկ տղա էր ու չէր օգտվում իր արտոնյալ դրությունից։ Կազմվածքով լիքը, թմբլիկ ու կարմրաթուշ բնավորությամբ մեղմ ու սակավախոս, մանկուց սիրում էր նա մենությունն ու իր «անուրջներով» տարվելը:

Տերյանն իր բանաստեղծությունների զգալի մասը հավաքել է առանձին շարքերի մեջ, նա արևելահայ բանաստեղծների մեջ առաջինն էր, որ ամրապնդեց շարքերով գրելու սկզբունքը: Հետաքրքիր է, որ շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն և ներքին կապ ունի շարքի ընդհանուր տրամադրությունների հետ և նրանից դուրս կարող է ընկալվել, որպես առանձին գործ:

Ստեփան Զորյանը գրում է «Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը ութսուն էջանոց փոքրադիր Մթնշաղի անուրջները հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում։

Մթնշաղի անուրջները ավելի ջերմ ընդունելություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները ամենուրեք երեկույթներում ընտանիքներում ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց Մթնշաղի անուրջները:

Գրողը վախճանվել է 1920 թվականին հունվարի յոթին երբ ընդամենը երեսունհինգ տարեկան էր:

նշանավոր, բանաստեղծ, ծննդավայրը, հարազատ,

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Ավարտին հասցնել դասարանական առաջադրանքը:
  • Վահան Տերյանի բանաստեղծություններից կընտրես երկուսն ու կսովորես անգիր (ներկայացնելու ես հինգշաբթի):
  • Ընտրածդ բանաստեղծությունները կձայնագրես ու կտեղադրես բլոգում (մինչ հինգշաբթի):
Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

1.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

2. Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ։

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ

3.Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
1.Այդպես արեց այն (հույսով, հուսով), հույսով որ հաջողության կհասնի։
2. Նա ունի (առաջվանից, առաջուց) առաջվանից ավելի լավ տեսք։
3. Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան տիրոջից (տերից, տիրոջից)։

Posted in Մայրենի 6, Uncategorized

Հրաշքների հանդեպ հավատը

Մարդիկ հավատացել են տարբեր հրաշքներին տարբեր պատճառներով։ Հավատացել են, որ, եթե աստղը ընկնի, և դու այդ պահին երազանք պահես` նա անպայման կկատարվի։ Իմ մայրիկը հավատք ունի, որ եթե երազանքդ պահես այն ժամանակ, երբ երկնքի վրա երեկոյան առաջին աստղը հայտնվի, այն կկատարվի։ Ես մտածում եմ, որ դա մի մարդ էր, որը շատ երազկոտ էր, և իրեն այդ երևույթները հրաշք էին թվում, և նա փորձեց երազանք պահել, կարող է նրա մոտ ստացվեց, կարող է` ոչ, բայց նա տարածեց այդ ինֆորմացիան և ուրիշ մարդիկ էլ փորձեցին, և այդպե՜ս շարունակ… ։ Բայց ինչո՞ւ են նրանք հավատում, եթե բոլորս մեծ մարդիկ ենք, և հասկանում ենք, որ դա կեղծ հավատքներ են։ Ո՛չ։ Սա, մտածում եմ, ամեն մեկը ինքն իրեն համապատասխան չափով հավատում է հրաշքներին։ Ես` ոչ։ Դրան չկա պատճառ, միակ պատճառը, որը կարող է փաստարկի պես Հնչակ, որ ես մեծացել եմ (մի քիչ խաբեցի)։ Միակ հավատքը , որը ես ունեմ, դա ավելի շատ ռեֆլեքսի է նման, երեք անգամ թակել փայտե մակերեսին։ Ես չեմ հավատում, որ այդ մոմենտին բոլոր մեր վատ մտքերը Աստվածը չի իրականացնի, ուղակի, ինչպես ասացի, դա իմ մոտ ռեֆլեքս է։