Posted in Բհագիտություն, Հայրենագիտություն, Մայրենի, Uncategorized

Այսօր մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին, որ Թումանյանը ծնվել է փետրվարի 19 1869 թվականին, Դսեղ գյուղում, ապրել է մինչև 54 տարեկան։ Երբ մենք աստիճաններով բարձրանում էինք, մենք նկատեցինք, որ աստիճանների քանակը 54 է, այսինքն Թումանյանի ապրած տարիքը։

Հովհաննես Թումանյանը գնում է մի ուսումնարան, որտեղ կար մի ուսուցիչ։ Նա վատ կարդալու համար պատժում էր աշակերտներին, խփում էր նրանց, բայց այդ երկու տարվա մեջ նա ոչինչ չսովորեց, և կարծում էր որ իզուր ծախսեց իր ժամանակը։

Նա մեծացավ, և ամուսնացավ Օլգա Թումանյանի հետ։ ԵՒ իրենից ունեցել է տասը երեխա, – չորս տղա, ու վեց աղջիկ։

Հովհաննեսը տանը հագնում էր կոշիկներ և կարմիր խալաթ, քանի որ նրանց տանը միշտ հյուր կար։ Իսկ դուրսը նա հագնում էր սիրուն կոստյումներ, և միշտ քայլում էր իր ձեռնափայտով։

Նա ուներ տաս հազար գիրք, պահպանվել են ութ հազարը, ամեն մի գիգքը նա կարդում էր մի երեք – չորս անգամ։

Այսպես անցավ մեր էկսկուրսիան։

Posted in Բհագիտություն

Բնագիտություն

Ի՞նչ է կլիման:Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունն է:

Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։Աշխարհագրական լայնությունը:

Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:Ցամաքային կլիման է մեր բնակավայրին բնորոշ:

Հինական տպեր է Ծովային կլիման,ցամաքային կլիման, մուսսոնային կլիման, միջերկրածովային կլիմա:

Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:Ցամաքայինում շատ անձրև չի գալիս, իսկ ծովայինում շատ է գալիս: Ցամաքային կլիման ցամաքներից է առաջացել ինչպես մեր հանրապետությունը, իսկ ծովային կլիման առաջացել է ծովերից և օվկիանոսներից:

Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:Մուսսոնայինում ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ են, իսկ միջերկրածովայինում ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Մուսսայիինի պատճառը մուսսոնային քամին է, իսկ միջերկրածովայինի պատճառը միջերկրական ծովի առափնյա շրջանն է:

Posted in Բհագիտություն

Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները: Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները: Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը: Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։ Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:Գիշերը, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:Մթնոլորտային տեղումների քանակր չափում են օդերևութաբանա­կան կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:

Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում: Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որր տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրր հավաք­վում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրր դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որո­շում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:Կարկուտ կամ ձյուն տեղալուց հետո դույլր տեղափոխում են տաք սեն­յակ, որ ձյունր (կարկուտը) հալվի, ապա առաջացած ջուրր նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տե­ղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումները տարվա րնթացքում գումարում են իրար և ստանում տարեկան տեղումների քանակը, որն արտահայտվում է միլիմետ­րերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երեանում՝ մոտ 300 մմ:

Posted in Բհագիտություն

Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում: քամին առաջանում է երբ տաք ու սառը օդը իրար հետ խառնվում

Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին: Քամու տեսակները: Տարբերում են քամու հետեյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից: Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդր տեղայ փոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը: իսկ Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությ ունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր: