Posted in Պատմություն 6

Պատմություն

Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։
Աբգար 5-րդի օրոք  Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։
Վաղարշ I–ը, մեծաքանակ զորքով մտնելով Հայաստան, պաշարում է Տիգրանակերտը: Վաղարշը դադարեցնում է Տիգրանակերտի պաշարումը` պայմանով, որ Տրդատին Հայոց թագավոր ճանաչելու առաջարկով դեսպանություն ուղարկվի Հռոմ:

3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը։
62 թ. գարնանը Արածանիի ափին՝ Հռանդեա վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգեոնները պար տություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ–պարթևական ուժերից: Հռոմեական զինվորներն, ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ–պարթևական զորքի նիզակների՝ «լծի» տակով: Դա մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար:

4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։
Ներոն կայսրը ճիգեր էր գործադրում փրկել Հռոմի հեղինակությունը: Նա որոշում է շարունակել պատերազմը: Երբ Վաղարշի պատվիրակությունը ժամանում է Հռոմ, կայսրը հայտնում է, որ կճանաչի Տրդատի գահակալությունը, եթե նա անձամբ գա իր տերության մայրաքաղաք և թագը ստանա իրենից: Կորբուլոնը 64 թ. վերստին արշավում է Հայաստան:
Սակայն պատերազմը վերսկսելու փոխարեն պարթևական թագավորին խոր հուրդ է տալիս ընդունել Ներոնի առա ջարկը: 

Posted in Պատմություն 6

Պատմություն

  1. Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։

Տիգրան մեծից հետո գահ է բարձրանում նրա որդի՝ Արտավազդ2-րդը, նա ևս Արտաշեսյան տոհմի վառ ներկայացուցիչներից էր։ Նա ստացել է հիանալի կրթություն։ Ք․ա․ 54թ․ Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակն էր գրավել Պարթևստանը։ Հայաստանը ըստ Արտաշատի պայմանագրի համարվում էր Հռոմի դաշնակիցը և բարեկամը։ Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջում է օգնական զորք, սակայն արքան մերժում է նրան, քանի որ հռոմեացի զորավարը չկատարեց արքայի պայմանը, որ բխում էր հայաստանի շահերից։ Ք․ա․53 թ․ Կրասոսը սկսում է արշավանքը, բայց նույն թվականի գարնանը նա խայտառակ պարտություն է կրում և սպանվում ։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին ։ Դաշինքը ամրապնդվեց պարթևների արքայազն Բակուրի և Արտավազդ 2րդ ի քրոջ ամուսնությամբ։

  1. Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար Անտոնիոս ը, որը նույնպես ծրագրել էր նվաճել Պարթևստանը։ Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինրպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ2-ը։ Հայոց արքան կրկին ստանձնեց Արտաշատի պայմանագրով ,ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայասատանի տարածքով։Անտոնիոսը հարյուր հազարանոց բանակով Ք․ա․36թ սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրի 44հազար զինվոր։

  1. Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։

Հին հույն պատմիչ Պլուտարքոսը Արտավազդ 2-րդ ի մասին վկայում է , որ հայոց արքան հորինում էր ողբերգություններ, գրում էր ճառեր ու պատմական երկասիրություններ, որոնցից մի քանիսը մինչ այժմ պահպանվել են։

  1. Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։

Ք․ա․ 30թ․ Արտաշես 2րդ ը իր զորքով վերադառնում է Պարթևստանից և ազատագրում Հայաստանը, նա ջախջախում է Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացնում մեր երկրին։ Արտաշես 2-րդ ը ջանքեր է գործադրու մ , որպեսզի գերությունից ազատիև հայրենիք վերադարձնի իր եղբայրներին , սակայն չի կարողանում։ Արտաշես 2-րդ օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիկջոցից շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը։Նա հատեց դրամներ՝ իր պատկերով ,,Արքայից արքա,, մակագրությամբ։ Ք․ա․ 20 թ․ հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ 2րդ ի պատանդ տարված որդիներից Տիգրանը։ Նա 14տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին , որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ։ Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը Արտաշես 2-րդ ը անհայտ հանգամանքներում սպանվեց,տեղի ունեցավ իշխանափոխություն և գահ բարձրացավ Տիգրան 3-րդ -ը։

  1. Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։

Տիգրան 3-ը Մեծ Հայքում իշխեց Ք․ա․20թ-ից մինչև Ք․ա․8 թ-ը։Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել պայմանով ,որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք, սակայն հռոմեացիները իրենց հաշվարկներում սխալվեցին։ Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան 3-րդ ը գերադասեց հայոց երկրի շահերը։ Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց Տիգրան անունով իր որդուն։ 

Posted in Պատմություն 6
ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնում, և ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։

Տիգրան Մեծի տերության սահմանները և ազդեցության գոտին ձգվում էր Եգիպտոսից ու Միջորկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Բանակի թիվը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայակական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։

Տիգրանակերտ մայրաքաղաքը հիմնվեց մի վայրում, որը Հայոց հողում էր և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Այստեղ թագադրվել էր արքայազն Տիգրանը:

Ինչպե՞ս սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։

Հայ-հռոմեական պատերազմը սկսվեց Լուկոլլոսի հարձակումով Ք.ա. 69 թ. գարնանը: Պոնտոսի արքա Միհրդատը պարտվելով հռոմեացիներին փախավ Հայաստան, նրան հետապնդող Լուկոլլոսը պահանջեց հայերից հանձնել նրան, ինչից էլ Տիգրան Մեծը հրաժարվեց, որն էլ դարձավ պատերազմի պատճառը:

Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։ Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։

Լուկոլլոսը պաշտոնազրկվեց Տիգրանակերտի մոտ մղված հայերի հաղթանակից հետո: Հայոց զորքերի օգնությամբ Միհրդատը ազատագրեց Պոնտոսը: Լուկոլլոսին փոխարինեց հռոմեացի զորավար Պոմպեոսը:

Ք. ա. 66թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հրոմեական հաշտության պայմանագիրը:

Posted in Պատմություն 6

Տիգրան Մեծ

 1. Տիգրան Մեծը ինչո՞ւ չգրավեց Փոքր Հայքը։

Քանի որ, Փոքր Հայքը Ք.ա. 112թ. միացել էր Պոնտոսին:

2․ Ե՞րբ կնքվեց հայ-պոնտական դաշինքը։

Դաշինքը կնքվեց Ք.ա. 94թ.ին, այն ամրապնդվեց Տիգրանի և Միհրդատի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:
3․ Տիգրան Մեծն ու Միհրդատ Եվպատորը ի՞նչ էին պայմանավորվել Կապադովկիայի վերաբերյալ։

Կապադովկիայի տարածքը միացվեց Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքը և գերիները անցան հայոց թագավորությանը:

4․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական պայմանագիրը։

Ք.ա. 87թ. Տիգրան Մեծը հարձակվեց Պարթևստանի վրա և հասավ նրա մայրաքաղաք: Պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց գրաված տարածքները և նրան նրան շնորհեց ՙՙԱրքայից արքա՚՚ տիտղոսը:

5․ Տիգրան Մեծը ինչպե՞ս բազմեց Սելևկյան գահին։

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել, հրավիրեցին այլ երկրի թագավորի իշխելու իրենց, և նրանք միաձայն ընտրեցին Տիգրան Մեծին իրենց արքա: Ք.ա. 84թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

6․Միջերկրական ծովի ափին Տիգրան Մեծը ի՞նչ տարածքներ գրավեց։

Տիգրան Մեծի տերությանը միացան Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան, Նաբեթիայի թագավորությունը, Հրեաստանը:

Posted in Պատմություն 6

Արտաշես

Արտաշես Ա-ն հայկական բանակը քանի՞ զորավարությունների բաժանեց և ո՞ւմ նշանակեց դրանց հրամանատարներ։

Բաժանեց 4 զորավարությունների:

2․ Ի՞նչ գիտեք հողային բարեփոխման մասին։

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 նահանգների։

3․ Ո՞ւմ խորհրդով և ե՞րբ կառուցվեց Արտաշատ մայրաքաղաքը։

Արտաշատ մայրաքաղաքը կառուցվեց պատմաբան Պլուտաքոսի խորհուրդով Ք.ա. 185 թվականին։

4․ Հայ ժողովուրդը ինչպե՞ս էր մեծարում Արտաշես թագավորին։

Ըստ Մովսես Խորենացու հաղոդմամբ Ատաշես I-ի հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը։

5․ Ինչու՞ էր Տիգրան Մեծը հայտնվել պատանդության մեջ Պարթևստանում։

Պարթևները մտածելով, որ հայերը վրեժ կլուծեն իրենցից, ապահովագրված լինելու համար նրանք պատանդ են պահանջում արքայազնին, բայց քանի որ Արտավազդ I-ը որդի չի ունենում պատանդ են վերցնում նրա եղբոր որդուն՝ Տիգրանին։

6․ Որտե՞ղ գահ բարձրացավ Տիգրան Մեծը և որո՞նք էին նրա առաջին քայլերը։

Երբ նա գահ բարձրացավ սկսեց կատարել բարեփոխուներ՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։

Posted in Պատմություն 6

Պատմություն

1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։
Հայաստանի հարավային հարևանը Սելեվկյան պետությունն է եղել:
2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենեի թագավորություն:
3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։
Կոմագենեում իշխում էր Սամոսը (Շամ), իսկ Ծոփքում՝ Արշամը։
4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։
 Արտաշեսը և Զարեհը զորավարներ էին։ Անտիոքոս III-ի զորքերը Արտաշեսը և Զարեհը զորավարների գլղավորությամբ Ք․ ա․ 201թ․ արշավեցին Հայաստան։ Երվանդ IV Վերջինը զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի մոտ զոհվեց։ Հետո գրավեցին հոգևոր կենտրոն Բագարանը։ Սպանեցին Երվազ քրմապետին, որը Երվանդ IV-ի եղբայրն էր։ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ՝ ստրատեգոսներ։ Սակայն Ք․ա․ 190թ․ Մագնեսիայի ճակատամարտի ժամանակ Հռոմը հաղթեց սելևկյաններին։ Դրանից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում իրենց հռչակեցին թագավորներ։ Հռոմը ճանաչեց նրանց անկախությունը։
5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։
Ք․ ա․ 190 թ․ տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Առաջացած նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք․ ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին հայոց անկախությունը։
6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։ 
Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից։

Posted in Պատմություն 6

Գավգամելայի ճակատամարտը

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։

Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին՝ ՙՙխեղդամահ անում՚՚:

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։

ՙՙԳիգլամեշ՚՚ էպոսում հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհ դեպի Հայասան: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ընկալումներում մեր երկիրն էր համարվում Եդեմ դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։

Կյուրոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարակալ տերություններից ամենամեծն էր (հայտի է դարձել Աքեմենյան անունով):

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։

Աքեմենյան պետություն (մ.թ.ա. 553 — 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված պարսից զորավար Կյուրոս Մեծի կողմից մ.թ.ա. 553 թվականին։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը: Այն իր մեջ ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Աքեմենյան պետությունը գոյություն ունեցավ մինջև Ք. ա. IV դ. վերջերը, կործանվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:

Posted in Պատմություն 6

Գավգամելիաի ճակատամարտը

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին՝ ՙՙխեղդամահ անում՚՚:

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։ՙՙԳիգլամեշ՚՚ էպոսում հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհ դեպի Հայասան: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ընկալումներում մեր երկիրն էր համարվում Եդեմ դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։Կյուրոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարակալ տերություններից ամենամեծն էր (հայտի է դարձել Աքեմենյան անունով):5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։Աքեմենյան պետություն (մ.թ.ա. 553 — 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված պարսից զորավար Կյուրոս Մեծի կողմից մ.թ.ա. 553 թվականին։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը: Այն իր մեջ ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Աքեմենյան պետությունը գոյություն ունեցավ մինջև Ք. ա. IV դ. վերջերը, կործանվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:

Posted in Պատմություն 6

Պատմություն

  1. Ո՞վ էր Պարույր նահապետը։ Պարույր նահապետը իշխում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին։ Պարույրը դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Ք․ ա․ 612 թվականին դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույրը թագադրվեց Մարաստանի արքայի կողմից Հայոց արքա։
  2. Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։ Երվանդ I Սակավակյացի օրոք հայոց զորքը ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ։
  3. Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։ Երվանդ I Սակավակյացի օրոք պետության սահմանները հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում Մարաստան, հարավում Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում Կապադովկիա։
  4. Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։ Դարեհ I-ը վերանվաճեց Բաբելոնը, Մարաստանը, էլամը, Հայաստանը, գրավեց Փոքր Ասիայի թերակկղզին, սկյութների երկիրը և Հունաստանը։ Ստեղծեց Աքեմենյան տերությունը։ Տերությունը բաժանեց սատրապությունների և ստեղծեց արքայական ճանապարհ։ Տերությունը ձգվում էր Միջին Ասիայից և Հնդկաստանից մինչև Էգեյան ծով և Եգիպտոս։
  5. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։ Դարեհ I-ը պատերազմներ սկսեց իր հակառակորդների դեմ։ Դրանց մասին է պատմում նրա թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը՝ պարսկերեն, էլամերեն, բաբելերեն։ Բեհիսթունյան արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում՝ Հարմինույա, իսկ բաբելերենում Ուրարտու։