Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Հին թաղ. կոչվում էր նաև Շահարը (պարս․՝ شهر)։ Զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական մասը։ Այստեղ էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը։Կոնդ. անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Կոնդը եղել է քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագյուղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։Ձորագյուղ. զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագյուղի թարգմանությունն է։ Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Նախատեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը։ Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։Նոր Թաղ. այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքը։ Նոր էր կոչվում, որովհետև այստեղի հայ բնակիչները, 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո, եկել էին Ատրպատականից)։ Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։Քարահանք. Երևանի հարավարևելյան մասում էր։ Պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»։ Թաղամասը մուսուլմանաբնակ էր։Դալմա։ Դալմայի այգիներն ընկած էին Հրազդան գետի աջ ափին՝ բուն Երևանից դուրս։ Թաղը հռչակված էր իր ընտիր խաղողով ու մրգերով։Դավա-Յաթաղ. հայերեն թարգմանենք՝ կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»։ Ուղտերի քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, վաչառականները գերադասում են գնալ ծայրամաս, ուր և՛ հով է եղել, և իջևանները մատչելի։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի–թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է։Շիլաչի. արհեստավորների ու մանր առևտրականների թաղամաս։Ղանթար. հին Երևանի շուկան, որի տեղում այժմ Երևանի Կոմայգին է։ Այն պարսկական տիրապետության տարիներին կոչվեց «Ղանթար»՝ «շուկայի մեծ կշեռք»։ Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր «ղանթարով»։ Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար։ Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։Բուլվար։ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի քաղաքապետարան ընկած ընդարձակ, երկայնաձիգ ծառուղին կոչվում էր Բուլվար։ Երևանում «բուլվար» էր կոչվում քաղաքի կենտրոնական զբոսայգին, որը մի ընդարձակ ծառուղի էր։ Ժամանակին Երևանը փոքր էր, իսկ բուլվարն էլ իր դիրքով քաղաքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ։ Բուլվարում ջրավաճառությամբ էին զբաղվում բազմաթիվ պատանիներ։ Այն կապում էր Ղանթարը քաղաքի կենտրոնին՝ Շահարին։ Այստեղ կառուցվում է Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցին։ Եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին ամբողջությամբ ոչնչացվել է, և իր տեղում այժմ կանգնեցված է Ստեփան Շահումյանի հուշարձանը։

Posted in Բհագիտություն, Հայրենագիտություն, Մայրենի, Uncategorized

Այսօր մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին, որ Թումանյանը ծնվել է փետրվարի 19 1869 թվականին, Դսեղ գյուղում, ապրել է մինչև 54 տարեկան։ Երբ մենք աստիճաններով բարձրանում էինք, մենք նկատեցինք, որ աստիճանների քանակը 54 է, այսինքն Թումանյանի ապրած տարիքը։

Հովհաննես Թումանյանը գնում է մի ուսումնարան, որտեղ կար մի ուսուցիչ։ Նա վատ կարդալու համար պատժում էր աշակերտներին, խփում էր նրանց, բայց այդ երկու տարվա մեջ նա ոչինչ չսովորեց, և կարծում էր որ իզուր ծախսեց իր ժամանակը։

Նա մեծացավ, և ամուսնացավ Օլգա Թումանյանի հետ։ ԵՒ իրենից ունեցել է տասը երեխա, – չորս տղա, ու վեց աղջիկ։

Հովհաննեսը տանը հագնում էր կոշիկներ և կարմիր խալաթ, քանի որ նրանց տանը միշտ հյուր կար։ Իսկ դուրսը նա հագնում էր սիրուն կոստյումներ, և միշտ քայլում էր իր ձեռնափայտով։

Նա ուներ տաս հազար գիրք, պահպանվել են ութ հազարը, ամեն մի գիգքը նա կարդում էր մի երեք – չորս անգամ։

Այսպես անցավ մեր էկսկուրսիան։

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Առաջադրանքներ

Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:

Վան քաղաքը հայտնի է նաև Տուշպա և Տոսպ անվանումներով: Երվանդունիների օրոք, Վանը արքայանիստ քաղաքը էր և որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։

Որ է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:

Վանը հիմնադրել է Սարդուրի I արքան Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին: Իսկ Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը Մովսես Խորենացին կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Ներկայումս Վանը գավառական ոչ մեծ քաղաք է և գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա, որի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի պե­ղումների ժամանակ են գտնվել:

Posted in Հայրենագիտություն

Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):

Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության: եթե բարձր տարացքե, ուրեմն ծնվում ցածր է, իսկ եթե ցածր տարացք է ծնշումը բարձր։

Ի՞նչ է իզոբարը: Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր ((հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):

Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:Ցիկլոններր երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում: Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:

Posted in Հայրենագիտություն

Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.

– Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Պապ թագավորի մասին

Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։

Continue reading “Պապ թագավորի մասին”