Posted in Մայրենի 6, Uncategorized

Մայրենի

  1.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ 
    • Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հաբճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։ 
  2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
    • Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուքել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիկ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղք, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոքի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փագցնել, թագցնել, ուրակ, օգնել, Օգսեն, վարուցանկ, քսուք, օգուտ։

Posted in Պատմություն 6

Պատմություն

1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։
Հայաստանի հարավային հարևանը Սելեվկյան պետությունն է եղել:
2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենեի թագավորություն:
3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։
Կոմագենեում իշխում էր Սամոսը (Շամ), իսկ Ծոփքում՝ Արշամը։
4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։
 Արտաշեսը և Զարեհը զորավարներ էին։ Անտիոքոս III-ի զորքերը Արտաշեսը և Զարեհը զորավարների գլղավորությամբ Ք․ ա․ 201թ․ արշավեցին Հայաստան։ Երվանդ IV Վերջինը զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի մոտ զոհվեց։ Հետո գրավեցին հոգևոր կենտրոն Բագարանը։ Սպանեցին Երվազ քրմապետին, որը Երվանդ IV-ի եղբայրն էր։ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ՝ ստրատեգոսներ։ Սակայն Ք․ա․ 190թ․ Մագնեսիայի ճակատամարտի ժամանակ Հռոմը հաղթեց սելևկյաններին։ Դրանից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում իրենց հռչակեցին թագավորներ։ Հռոմը ճանաչեց նրանց անկախությունը։
5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։
Ք․ ա․ 190 թ․ տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Առաջացած նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք․ ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին հայոց անկախությունը։
6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։ 
Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից։

Posted in Մայրենի 6

Մայրենի

1. Կետադրել համր տեքստը:

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես  ասվում է. <<Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում>>:

Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին և նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ըմբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ  և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց ընկերները նրան ասացին

Դա հատուկ է այնպիսիններին  ինչպիսին դու ես անտարբեր առավելություններ ունեցող  զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով որ դու նրանց հետ հավասար ես:

Բայց այնուամենայնիվ նրանք թույլատրեցին որ նա հետևի իրենց թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես որ նրանք ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:

Ահա, – ասաց առաջինը- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ առյուծի կմախք և ոսկորներ են:

Իսկ ես, – ասաց երկրորդը տիրապետում եմ այնպիսի գիտելիքներ, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:

Դե իսկ ես, – ասաց երրորդը-տիրապետում եմ այնպիսի արվեստի որ կարող եմ վերադարձնել կյանքը այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:

Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ  կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը բռնելով նրանց ձեռքերը ասաց հետևյալ խոսքերը.

Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են նրան կյանքի կվերադարձնենք և նա մեզ տեղում կսպանի:

Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով  չորրոդը  բարձրացավ մի ծառի վրա…

Posted in Պատմություն 6

Գավգամելայի ճակատամարտը

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։

Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին՝ ՙՙխեղդամահ անում՚՚:

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։

ՙՙԳիգլամեշ՚՚ էպոսում հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհ դեպի Հայասան: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ընկալումներում մեր երկիրն էր համարվում Եդեմ դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։

Կյուրոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարակալ տերություններից ամենամեծն էր (հայտի է դարձել Աքեմենյան անունով):

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։

Աքեմենյան պետություն (մ.թ.ա. 553 — 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված պարսից զորավար Կյուրոս Մեծի կողմից մ.թ.ա. 553 թվականին։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը: Այն իր մեջ ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Աքեմենյան պետությունը գոյություն ունեցավ մինջև Ք. ա. IV դ. վերջերը, կործանվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:

Posted in Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա ա. բ., Uncategorized

Խնդիրներ են առաջադրում սովորողները

1. 28 կիլոգրամ միրգը տեղավորեցին 2 արկղում 3:4 կշռային հարաբերությամբ: Քանի՞ կիլոգրամ միրգ եղավ յուրաքանչյուր արկղում:

28 : (3 + 4) = 4, 1 արկղում = 3 • 4 = 12, 2 արկղում = 4 • 4 = 16

Գրիգորյան Նարե, Միջին դպրոց

2. Տիգրանը աստղանիշերը փոխարինեց թվանշաններով այնպես, որ՝ 𝟖 ∗ 𝟗 < ∗ 𝟏𝟎 < ∗ 𝟎𝟎 ։ Գտեք Տիգրանի գրած թվերի գումարը:

809 < 810 < 900, 0 + 8 + 9 = 17:

Խաչատրյան Տիգրան, Միջին  դպրոց

3.  5 ուղիղներ հատվում են նույն կետում (տես նկարը)։ Գտեք նարնջագույն անկյունների մեծությունների գումարը։

180

Подпись отсутствует

 Մենաչիքան Մարքարյան Մանե, Միջին դպրոց

4. Եթե եռանիշ թվի մի թվանշանը ջնջեն, ապա կստացվի 99։ Այդ պայմաններին բավարարող քանի՞  եռանիշ թիվ կա։

29 թվանշան։

Խարազյան Ալվինա Հարություն, Միջին դպրոց

5. Գրատախտակին մի տողում գրված է 20 հատ 1 թվանշան։ Քանի՞ հատ «+» նշան պետք է դնել նրանց միջև, որ գումարը ստացվի 200։

9 հատ

Ղուկասյան Ռուզան, Միջին դպրոց

6. Դասարանում սովորող 26 աշակերտի բաժանեցին 90 կոնֆետ: Աղջիկներից յուրաքանչյուրին տվեցին 4 կոնֆետ, իսկ յուրաքանչյուր տղայի` 3 կոնֆետ: Քանի՞ տղա և քանի՞ աղջիկ կար դասարանում:

12 աղջիկ 14 տղա

Թադևոսյան Աննա, Միջին դպրոց

7. Քանի՞ զրո կա 83-ից մինչև 127 բնական բոլոր թվերի արտադրյալի վերջում:

24

Թադևոսյան Աննա, Միջին դպրոց

Posted in Français, Uncategorized

Հաշվետվություն

Իմ ֆրանսերեն բաժնի հղումը

Ֆրանսերենի մասին հետաքրքիր փաստեր հղումը

Ես ընտրել եմ ֆրանսերենը, որովհետև ուզում եմ գնամ Ֆրանսիա ու այնտեղ ապրեմ։ Ես ուզում եմ ընդունվել Ֆրանսիայի համալսարան։ Մեր ֆրանսերենի ուսուցիչը շատ բարի ու լավ մարդ է։ Իմ համար ֆրանսերեն լեզուն դեռ մի քիչ դժվար է, բայց ձգտում եմ այն սովորեմ։ Ես միշտ լսում եի, թե ոնց են խոսում ֆրանսերենով ուրիշ մարդիկ, ու որ եկա այս դպրոց, ունեցա այդ հնարավորությունը։ Դրա համար էլ ես ընտրել եմ ֆրանսերենը։

Posted in Մաթեմատիկա և երևակայություն, Uncategorized

Մաթեմատիկա առանց բանաձևերի

Պարապմունք 1-սեպտեմբերի 5-9

Ծանոթություն

Արագ հաշվելու հնարքներ

Եթե մենք ուզում ենք 25 • 25 արագ հաշվենք, բայց բանաձևներ չունենք, կարելի է օգտագործել այս բանաձև։ Պետք է միշտ իմանալ, որ վերջի թվանշանները 25 են լինելու։ Դրանից հետո, մենք պիտի 2-ը բազմապատկենք իր հաջորդ թվով, այսինքն 2-ը պետք է բազմապատկենք 3-ով = 6, դրանից հետո , մենք պիտի հիշենք, որ վերջում միշտ 25 է ստացվում ուրեմն 25 • 25 = 625։ Նույնպես պետք է անենք 35 • 35 = 1225, 45 • 45 = 2025, 55 • 55 = 2525: