Posted in Գրականություն 7

Վիլյամ Սարոյան. «Ընկերների մեղքով»,19․09

Առաջադրանքներ:
1. Ձեր կարծիքով, ինչու՞ է հեղինակը պատմվածքը վերնագրել այսպես։ Բանավոր շարադրել պատմվածքի բովանդակությունը։ Իմ կարծիքով Սարոյանը ուզում էր մեզ ասել, որ նա իր ընկերների մեղքով նա չէր կարողանում իր հետաքրքրասիրությունը ցույց տալ, որովհետեւ նրա դասընկերները դասատուին չէին տալիս նմանատիպ հարցեր, և նա դրանով իրենցից տարբերվում էր:
2. Ի՞նչն էր տղային այդպես համարձակ դարձրել։ Իր հետաքրքրասեր լինելը:
3. Պատմվածքում կայի՞ն երեխաների իրավունքների ոտնահարման դեպքեր․ նշիր դրանք։ Ես մտածում եմ, որ եթե երեխան ուզում է ավելի շատ գիտակցված լինի այդ հարցում, նրան չի կարելի զրկել դրանից, բայց դասատուն և տնօրենը հենց այդպես վարմունք ցույց տվին մեզ:
4. Քեզ ծանոթ ի՞նչ կերպարների հետ կհամեմատես միսիս Շենսթոունին և միստր Մոնսոնին․նշիր նմանություններն ու տարբերությունները։ Ճիշտն ասած այդպիսի կերպարներին չեմ հանդիպել:

Posted in Գրականություն 7

Վահան Թոթովենց, «Մարանը»,03․10-05․10

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

ֆես – գլխարկ
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:

Սիրեմ քըզի – սիրում եմ քեզ: Ակոբը գնաց սիրելիին քով – Յակոբը գնաց իր սիրելիի մոտը: Գիտես քի ամպի վրայեն կթռի – Դու գիտես, թե ո՞վ է ամպի վրա թռնում: — Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։ Մարան, այսօր հաց կերել ե՞ս:

Շուտով տուն տ՚երթանք — Շուտով տոն կգնանք: Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։ Դու կուզենայիր, որ մենք երկար ապրենք: Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան Նրան, դու կուզենայիր, որ ես խաղ խաղամ քո համա՞ր: Հաջի էֆենդի, կենե տունը եղավ տուն – Հաջի Էֆենդիի տունը տոն դարձավ: 

3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը: Արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին: Ես սիրում եմ կատուներին: կատուները շատ հետաքրքիր կենդանիներ են: Ես կատու չունեմ, բայց հուսով եմ, որ մի օր կյանքը ինձ կպարգևի ինձ մի փոքրիկ կատու: 
5. Ընդգծիր համեմատությունները:
Posted in Գրականություն 7

Վիլիամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ի՞նչ ես հիշում քո դպրոցական առաջին օրվա մասին․պատմի՛ր։ հիշում եմ, որ մամայի ձեռքը բռնած` ծաղիկները գրկիս, գնում էի դեպի դասատու, որ նրան այդ հրաշալի փունջը տայի:

2․Ինչու՞ տղան չէր ուզում դպրոց գնալ։ Իսկ դու ուզո՞ւմ ես դպրոց գնալ, սիրո»ւմ ես քո դպրոցը։ Նա մտածում էր, որ նրան դուր չի գա այդ տեղ:

3․Ինչպիսի՞ զգացողություններով վերադարձավ տղան դպրոցից։ նա ուրախ էր, որ այդ օրը այցելեց դպրոցը:

4․ Փորձի՛ր մեկնաբանել պատմվածքի ավարտը։ Կարծում եմ հայրը մտածեց, թե տղան գժվել է, իսկ տնտեսուհին հուզվեց ջերմությունից, քանի որ նրանք նստած էին գետնին, երկուսով։

Լեզվական առաջադրանքներ։

1․Պատմվածքից դուրս գրիր ուղղագրական բարդություն ներկայացնող 10 բառ և նշիր՝ որ հնչյունների ուղղագրության են վերաբերում։ որդի-դ-թ, առաջին-ջ-չ, անգամ-գ-ք, տղամարդ-դ-թ, ձախորդություն-դ-թ, հագցնել-գ-ք, դադարեց-դ-թ, ճանապարհ-հ, առաջ-ջ-չ, երգ-գ-ք

2․ Պատմվածքից դուրս գրիր հնգական բառ՝ ձայնավորով սկսվող և ձայնավորով ավարտվող,ձայնավորով սկսվող և բաղաձայնով ավարտվող,բաղաձայնով սկսվող և ձայնավորով ավարտվող։

ձայնավորով սկսվող և ձայնավորով ավարտվող-Էմի, ինչու, անճոռնի, օտարոտի, ունի, որպեսզի, առաջվա, ահա, այո, որևէ: Ձայնավորով սկսվող և բաղաձայնով ավարտվող-անունով, անդրանիկ, առաջին, անգամ, առաջբաղաձայնով սկսվող և ձայնավորով ավարտվող-տղա, Լուի, Դևի, նրա, ֆրանսիացի, քառասնամյա

Posted in Գրականություն 7

Վահան Թոթովենց: Մայրս 11.09-13.09

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:

Ժիր – աշխույժ

Նոճի – ծառ

անառակություն – անբարոյականություն

խարտյաշ – դեղձան
2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը: Հեղինակի համար մայրը որպես սրբություն լիներ և նա նրան պաշտում էր, որովհետև նրա մայրը նրա համար ամեն ինչն էր նշանակում: Նա մորը ներկայացնում է
3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:Մայրս շատ սիրուն սրտով մարդ: Ես նրան շատ խելացի եմ համարում են ուզում եմ ապագայում իր գիտելիքներին հասնեմ: Նա իմ ամենամոտիկ մարդն է այս աշխարհում:

Posted in Գրականություն 7

Վիլյամ Սարոյան,«Հինգ հասուն տանձերը»

Հարցեր և առաջադրանքներ:
Կարդալ և համառոտ՝ տասը նախադասությամբ փոխադրել պատմվածքը: Նա տեսավ տանձերը և ուզում էր այդ գեղեցկությունով բոլորի հետ կիսվել: Բայց, ստացվեց այնպես, որ նա գողություն էր գործել: Նա, իհարկե, պատժվեց դրա համար: Ի սկզբանե նրան դա գողություն չէր թվում և նա ամոթու չէր զգում դրա համար: Տղան մտածում էր, որ դա արկած էր: Այս ամենը նրա համար զվարճացնում էր, բայց նա չգիտեր, թե ինչ է իրեն սպասվում: Իր փոքր հալով նա չգիտեր, թե ինչպես բացատրի այն ամենը, և ուղակի հանձնվեց: Տղան չէր կարող խոստովանել, որ նա գողացել է այս տանձերը, որովհետև չէր ընդունում դա: Բայց նա, չկարողանալով ճիշտ բառեր գտնի արդարացման համար, ուղակի ասաց այն, ինչը ընդհանրապես չէր ուզում ասել: Եվ այդպես էլ չհասկացած մնաց:
Ի՞նչ զգացիր պատմվածքն ընթերցելուց հետո. մեկ-երկու նախադասությամբ գրիր զգացողություններիդ մասին: Ես ինձ դրեցի տղայի տեղը և ինձ մի քիչ վատ զգացի:
Քո կարծիքով, տղան արժանի՞ էր նման պատժի. հիմնավորի՛ր կարծիքդ: Ես մտածում եմ, որ նա պետք է հասկանար, որ դա համարվում է որպես գողություն, և ինչքան ել նա չունենար դրան հավատալ, նրան պետք էր դա բացատրել, բայց առանց խիստ պատժմունքների:
Ի՞նչ ես կարծում, հեղինակն ինչո՞ւ է տարիներ անց խոսել այդ դեպքի մասին: Երբ նա փոքր էր, նա չոր կարող բացատրել, բայց երբ նա կարողացավ կիսվել իր զգացմունքների հետ, այդ վախտ էլ գրեց “Հինգ հասուն տանձերը”:
Լեզվական առաջադրանք:
Բառարանի օգնությամբ գտիր մոգոնել, խստամբեր, խորշել, անհետել, մտորել, ձաղկել, պատսպարել, փափագել,հորջորջել, շլմորել, մոլեգին, քինախնդրություն բառերի հոմանիշները և դրանցով կազմել մեկական նախադասություն:

Մոգոնել – հորինել

Այնպիսի մի բան մոգոնել, որ բոլորը ապշեն:

Խստամբեր – տոկուն

Նա այնքան խստամբեր էր, որ եթե նրան խոցեցին, նա չէր էլ զգա:

Խորշել – զզվել

Նա գորտերից ահավոր խորշում էր:

Անհետել – անհետացնել

Նրանք այնպես մարմինը անհետեցին, որ նաև ամենալավ դետեկտիվը չէր կարողանա այն գտնել:

Մտորել – խորհել

Ես ինչ որ բան էի մտորում, երբ նա ասաց…

Ձաղկել – ծեծել

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչի՞ համար նա քեզ ձաղկեց:

Պատսպարել – պաշտպանել

Բոլոր իր ուժերով ուզում էր պատսպարել նրանց:

Փափագել – շատ ցանկանալ

Մի քանի շաբաթ չուտելուց հետո, նրան ամեն ինչ հաց էր թվում, են նա այնքան էր փափագում ուտի, որ մեկ-մեկ ուշքը գնում էր:

Հորջորջել – անվանում դնել

Եվ նրան Ամելիա հորջորջեցին:

Նա այնքան էր շլմորել դա լսելուց հետո, որ աչքերը հինգ կոպեկ էին դառել:

Մոլեգին – վայրագ

Այդ մոլեգին շունը շատ արագ էր վազում:

Քինախնդրություն – վրեժխնդրություն

Նա քինախնդրեց նրան բոլոր հնարավոր կերպերով: