Posted in Մայրենի 6, Uncategorized
  • Ստուգում, քննարկում ենք առաջադրանքները:

Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝ ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բրդել, գիրթ, թափոր, կտրիճ, հերկել, հրատարակել,  շեղբ, սկահակ, տարեգրություն:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:
  • Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:
  • Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:
  • Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:
  • Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

2Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:

  1. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
  2. Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
  3. Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
  4. Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
  5. Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
  6. Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
  7. Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):
  8. Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։

3Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Իմ մայրիկը իր ընկերուհու աղջկան վարդագույն ակնոցներով է նայում։

Նա իր պատասխանատվությունը կոտրած ամանի համար գցեց եղբոր վրա, բայց նրա մոտ չստացվեց ջրից չոր դուրս գալ։

Ուսուցչի համբերության բաժակը լցվում էր, և մենք փորձեցինք մի ձև տակից դուրս գալ։

Իմ ընկերները իրենց ձեռքը մեկնեցին, երբ ես դրա կարիքը շատ ունեյի։

Իմ մայրիկը միշտ քաղցր աչքով է նայում մեր հյուրերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *