Posted in Մայրենի 6

Մայրենի

1. Կետադրել համր տեքստը:

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես  ասվում է. <<Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում>>:

Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին և նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ըմբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ  և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց ընկերները նրան ասացին

Դա հատուկ է այնպիսիններին  ինչպիսին դու ես անտարբեր առավելություններ ունեցող  զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով որ դու նրանց հետ հավասար ես:

Բայց այնուամենայնիվ նրանք թույլատրեցին որ նա հետևի իրենց թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես որ նրանք ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:

Ահա, – ասաց առաջինը- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ առյուծի կմախք և ոսկորներ են:

Իսկ ես, – ասաց երկրորդը տիրապետում եմ այնպիսի գիտելիքներ, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:

Դե իսկ ես, – ասաց երրորդը-տիրապետում եմ այնպիսի արվեստի որ կարող եմ վերադարձնել կյանքը այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:

Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ  կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը բռնելով նրանց ձեռքերը ասաց հետևյալ խոսքերը.

Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են նրան կյանքի կվերադարձնենք և նա մեզ տեղում կսպանի:

Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով  չորրոդը  բարձրացավ մի ծառի վրա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *