Posted in Պատմություն 6

Գավգամելայի ճակատամարտը

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։

Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին՝ ՙՙխեղդամահ անում՚՚:

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։

ՙՙԳիգլամեշ՚՚ էպոսում հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհ դեպի Հայասան: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ընկալումներում մեր երկիրն էր համարվում Եդեմ դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։

Կյուրոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարակալ տերություններից ամենամեծն էր (հայտի է դարձել Աքեմենյան անունով):

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։

Աքեմենյան պետություն (մ.թ.ա. 553 — 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված պարսից զորավար Կյուրոս Մեծի կողմից մ.թ.ա. 553 թվականին։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը: Այն իր մեջ ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Աքեմենյան պետությունը գոյություն ունեցավ մինջև Ք. ա. IV դ. վերջերը, կործանվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *