Posted in Կենսաբանություն 7

Երկկենցաղներ

  1. Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք
    Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով ու շատ անգամ այդ լորձը նույնիսկ թունավոր է:
  2. Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին
    Մողեսներ, օձեր, կրիաներ և ուրիշներ:
  3. Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները
    Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:
Posted in Կենսաբանություն 7

Միջատներ

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ  բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։

Հոկվածոտանիները երկկողմանի համաչափությամբ, հատվածավորված վերջույթներով և խիտինային ամուր ծածկույթով պատված հատվածավոր կենդանիներ են:

  1. Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։

Թռիչքը օդային տարածությունում պահանջում է թթվածնի մեծ քանակ: Թթվածնի ակտիվ սպառումը իր հետևանքն է ունեցել միջատների շնչառական և արյունատար համակարգերի կազմավորվածության վրա:

  1. Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։

Միջատներին հիմնականում բնորոշ են մեկ զույգ բարդ աչքեր: Որոշ միջատներ, օրինակ՝ մեղուները, բացի պարզ աչքերից ունեն նաև բարդ աչքեր:

Բարդ աչքը կազմված է մոտ 3000 փոքր, պարզ աչիկներից, որոնք գունանյութով մեկուսացած են: Այդ պատճառով դրանցից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչիկները միասին ստեղծում են ողջ պատկերը:

Բարդ աչքերով պայմանավորված տեսողությունը կոչվում է խճանկարային:

  1. Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։

Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է չափսերով: Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի:

Ձու — թրթուր — թերհաս միջատ — հասուն միջատ փուլերով զարգացումը կոչվում է թերի կերպարանափոխությամբ զարգացում:

  1. Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։

Այս դեպքում հետսաղմնային զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ: Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի: Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է, ճանճի թրթուրներն ընդհանրապես անոտ են: Օրինակ՝ թիթեռը ունի ծծող, իսկ նրա թրթուրը՝ կրծող բերանային ապարատ: Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի՝ անցնում է կերպարանափոխության: Թրթուրը դադարում է սնվել, տեղաշարժվել, ամրանում է ծառի ճյուղին և տեղափոխվում հանգստի շրջան, որը կոչվում է հարսնյակային:

Ձու – թրթուր – հարսնյակ – հասուն միջատ փուլերով զարգացումը կոչվում է լրիվ կերպարանափոխությամբ զարգացում:

Posted in Կենսաբանություն 7

Միջատներ

Միջատների արտաքին կառուցվածքը

Միջատները կազմում են կենդանիների թագավորության ամենամեծ դասը: Նրանց տեսակների թիվն առնվազն 1,5 միլիոն է: Դա ավելին է, քան կենդանիների մյուս բոլոր տեսակների քանակությունը միասին վերցրած: Հսկայական է նաև միջատների յուրաքանչյուր տեսակին պատկանող առանձնյակների թիվը: Միջատները տարածված են ամենուրեք: Նրանց կարելի է հանդիպել դաշտերում, անտառներում, այգիներում, հողում, ջրում, օդում, կենդանի օրգանիզմներում:

7.jpg

Միջատները առանձնահատուկ են նաև նրանով, որ օդային տարածությունը առաջին անգամ գրաված կենդանի օրգանիզմներն են:

Միջատների հատվածավոր մարմինը կազմված է իրարից որոշակիորեն առանձնացված երեք բաժիններից՝ գլխիցկրծքից և փորիկից: Բոլոր միջատներն ունեն 1 զույգ բեղեր, կրծքի վրա կրում են 3 զույգ ոտքեր, նրանց մեծ մասն ունի նաև թևեր: Բոլոր միջատների շնչառության օրգանները տրախեաներն են:

13.jpg

Միջատների կառուցվածքային յուրահատկություններից է արտաքին կմախքի՝ զրահի առկայությունը: Այն գլխավորապես կազմված է խիտինից, որի արտաքին շերտը ներծծված է հատուկ սպիտակուցային նյութով, որը նրան ամրություն և կոշտություն է հաղորդում: Միջատների խիտինային զրահը արտաքինից պատված է մոմաշերտով, որի շնորհիվ նրանց մարմինը պաշտպանված է ջրի ավելորդ գոլորշիացումից:

Խիտինային ծածկույթն իր բաղադրության շնորհիվ ստեղծում է միջատների մարմնի խայտաբղետ գունավորումը:

39.jpg

Միջատների արտաքին կառուցվածքի բնորոշ առանձնահատկություններից է նաև մարմնի երեք մասերի միջև ցայտուն տարբերությունների առկայությունը:

Միջատների մարմնի հիմնական հատվածում՝ գլուխ – կուրծք – փորիկ, կենտրոնացված են տարբեր գործառույթներ կատարող օրգաններ:

Միջատների գլուխը

Միջատների գլուխը իրենից հիշեցնում է դատարկ գանգատուփի նախատիպ, որտեղ տեղակայված է նրանց գլխուղեղը:

Միջատները առաջին կենդանի օրգանիզմներն են, որոնց մոտ կարելի է հանդիպել զարգացած նյարդային համակարգի՝ գլխուղեղի հստակ առկայություն:

Ուշադրություն

Գլխուղեղի առկայությունը հանգեցրել է՝ 1.զգայարանների զարգացվածության2. վարքի բարդացման3. երկրագնդում լայն տարածվածության:

Միջատների գլխի վրա տեղակայված են՝

1 զույգ բեղեր

Բեղերը հանդիսանում են զգայության կարևորագույն օրգաններ, դրանք հիմնականում ծառայում են որպես հոտառության և շոշափելիքի զգայարաններ: Որոշ միջատների բեղիկներ կարող են ընկալել նաև լրացուցիչ գրգիռներ՝ միկրոալիքային տատանումներ, օդի խոնավություն, լիցքեր և այլն: Դրանց վրա գտնվում են զգայական մազիկներ և փոսիկներ:

Միջատների բեղիկները յուրօրինակ անտենաներ և ալեհավաքներ են, որոնք արտաքին միջավայրից ընկալում են ազդանշաններ և փոխանցում կենտրոնական հավաքակայան, տվյալ դեպքում՝ գլխուղեղ:

37.jpg

Բեղիկները կարող են լինել տարբեր ձևերի՝ թելանման, փետրաձև, սանրաձև, սղոցանման, թերթիկավոր և այլն:

Աչքեր

Միջատներին հիմնականում բնորոշ են մեկ զույգ բարդ աչքեր: Որոշ միջատներ, օրինակ՝ մեղուները, բացի պարզ աչքերից ունեն նաև բարդ աչքեր:

Բարդ աչքը կազմված է մոտ 3000 փոքր, պարզ աչիկներից, որոնք գունանյութով մեկուսացած են: Այդ պատճառով դրանցից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչիկները միասին ստեղծում են ողջ պատկերը:

15.jpg

Բարդ աչքերով պայմանավորված տեսողությունը կոչվում է խճանկարային:

Բերանային ապարատ

Միջատների բերանային ապարատը կազմված է ծնոտներից և շրթունքներից:

Հիմնականում դրանք վերին և ստորին զույգ ծնոտներն են և վերին ու ստորին շրթունքները:

Տարբեր տիպի միջատների կենսակերպի և սննդառության առանձնահատկություններով պայմանավորված՝ բերանային ապարատը ձևափոխվել է:

Տարբերակում ենք.

1.Կրծող տիպի բերանային ապարատ – ունեն խավարասերները, բզեզները:

2.Ծծող տիպի բերանային ապարատ – ունեն հիմնականում թիթեռները:

3.Կրծող – ծծող տիպի բերանային ապարատ – ունեն մեղուները:

4.Լիզող տիպի բերանային ապարատ – ունեն ճանճերը:

21.jpg

Միջատների կուրծքը

Բոլոր միջատների կուրծքը իր վրա կրում է 3 զույգ քայլելու ոտքեր, որի համար նրանց նաև վեցոտանիներ են անվանում: Միջատների ոտքերը ծառայում են վազելու, ցատկելու, փորելու կամ լողալու համար:

Կրծքի մեջքային հատվածի վրա կարող են տեղակայված լինել միջատների 2 զույգ թևերը:

Թևերի կառուցվածքն ու քանակը հանդիսանում են միջատների դասակարգման հիմնական չափանիշ:

3.jpg

Ճպուռները չեն կարողանում ծալել թևերը և նստելիս կողքի վրա բաց են պահում դրանք, որի համար էլ կոչվում են ուղղաթևավորներԲզեզների առաջին զույգ թևերը կարծրացած են և կոչվում են վերնաթևեր. հանգիստ վիճակում դրանք պաշտպանում են թռչելու համար ծառայող թաղանթաթևերը: Այդ իսկ պատճառով բզեզները կոչվում են կարծրաթևավորներՃանճերի երկրոդ զույգ թևերը, վերածվել են բզզանների և պահպանում են մարմնի հավասարակշռությունը թռիչքի ժամանակ: Այդ իսկ պատճառով ճանճերը կոչվում են երկթևանիներԹիթեռները ունեն զույգ թևեր, որոնք պատված են թեփուկներով: Թեփուկները տափակացած խիտինե մազիկներ են, որոնք պարունակում են բազմապիսի գունանյութեր, որոնք բազմազանություն են տալիս թիթեռներին: Այդ պատճառով թիթեռները կոչվում են թեփուկաթևավորներ:

Միջատների փորիկը

Հասուն միջատների փորիկը վերջույթներ չունի: Փորիկի կողքերին կարելի է դիտարկել զույգ շնչանցքները, որոնք գնում են դեպի տրախեաներ: Փորիկում են գտնվում սեռական օրգանները:

28.jpg
Posted in Կենսաբանություն 7

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

  1. Նորկայացնել օղակաձև որդերի մի քանի ներկայացուցիչներ: անձրևորդ, տզրուկներ
  2. Օղակաձև որդերի որ տեսակն են մարդիկ օգտագործում բժշկության մեջ: Բժշկական տզրուկն օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար:
  3. Անձրևորդի բազմացում: Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։
  4. ինչ է ռեգենեռացիան: մարմնի կորցրած մասերի վերականգնումը:
  5. Օղակաձև որդերի որ տեսակներն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ: ժապավենաձև որդեր, էխինոկոկ:
  6. Ժապավենաձև որդերից որ տեսակով կտարակվենք եթե ուտենք վատ եփված տավարի միս, որը վարակված ենք տվյալ մակաբույծով: եզան երիզորդով, լայն երիզորդով, խոզի երիզորդով։
  7. Որ տեսակի մակաբույծով կվարակվենք եթե ձեռք տանք վարակված շանը կամ կատվին: Էխինակոկ
  8. Ինչ է իրենից հերմնաֆրոդիտ (երկսեռ) տերմինը: հերմնաֆրոդիտ նշանակում է երկսեռ, այսինքն այն օրգանիզմներն են որոնք ունեն և արական և սեռական օրգաններ։
  9. մարտ ամսվա ֆլեշմոբ: կատարված է:
  10. Ներկայացնել դրոժասնկերի նախագիծը:
  11. Բլոգային աշխատանքներ: կենսաբանության բաժին:
Posted in Կենսաբանություն 7

Անձրևորդի արտաքին և ներքին կառուցվածքը

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան
    Դա իրենից ներկայացնում է վերականգնում:
  2. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ
    Տափակ որդերի շատ տեսակներ մակաբույծներ  են:  Նրանք  բնակվում  են  տարբեր  կենդանիների  օրգանիզմներում, որոնք կոչվում են հիմնական և միջանկյալ տերեր:
Posted in Կենսաբանություն 7

Ժապավենաձև որդերի դաս

  1. Ի՞նչ է ֆինան
    Կենդանու մարմնի ներսում, ֆինան թափանցիկ ջրով լցված բշտիկ է։
  2. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը
  1. Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով
    Մարդիկ էխինակոկով վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:
Posted in Կենսաբանություն 7
  • Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։
    Ֆոտոսինթեզըը ածխաթթու գազից և ջրիցլույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։
  • Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։
    Բջջային շնչառությունը նյութափոխանակության ռեակցիաների և գործընթացների շարք է, որոնք տեղի են ունենում օրգանիզմների բջիջներում սննդանյութերի կենսաքիմիական էներգիան ԱԵՖ-ի վերածելու համար։ Շնչառության մեջ ներգրավված ռեակցիաները կատաբոլիկ ռեակցիաներն են, որոնք մեծ մոլեկուլները բաժանում են փոքրերի գործընթացում անջատելով էներգիա։
  • Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։
    Երկու գործընթացներն էլ իրականացնում են էներգիայի ձևափոփոխություն: Եթե համեմատենք երկու գործընթացները, ապա կնկատենք, որ մի գործընթացի ելանյութերը հանդիսանում են մյուսի վերջնանյութերը:
Posted in Կենսաբանություն 7
  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի վազմացումը
    Սեռական և ասեռ ճանապարհներով՝ գեներատիվ և վեգետատիվ։
  2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
    Այն կազմված է ծաղկեպսակից, փոշանոթից, սպիից, ծաղկաթերթից, սռնակից, բաժակաթերթիկից, ծաղկակոթից, սերմնարանից, վարսանդից, առէջից և առեջաթելից։
  1. Նկարագրեք խաչաձև փոշոտումը
    Խաչաձև փոշոտումը կատարվում է մի քանի ծաղկավոր բույսերի օգնությամբ։ Մի ծաղկից մյուս ծաղիկին խաչաձև։
  2. Նկարագրեք ինքնափոշոտումը
    Իսկ ինքնափոշոտումը կատարվում է մեկ ծաղկավոր բույսի օգնությամբ նրա ներսում։
Posted in Կենսաբանություն 7

Սպորավոր բույսերի

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածքը:

Սֆագնումի բաղկացած է ճյուղավորված ցողունից խիտ պատված տերևներով և ունի թույլ կանաչ գունավորում: Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մեռած խոշոր բջիջներից:

  1. Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։

Պտերները տարբերվում են նրանով, որ իրենց մոտ բացակայում են վերգետնյա ընձյուղները, տեսակների մեծամասնությունն ունի փետրաձև խոշոր տերևներ , որոնք աճում են կոճղարմատներից: Տերևները երիտասարդ ժամանակ խխունջաձև ոլորված են: Եթե ամռանը դիտեք տերևների ստորին մակերևույթը, ապա այդտեղ կարող եք տեսնել փոքրիկ գորշավուն բարձիկներ, սորուներ, որտեղ զարգանում են անսեռ բազմացման ծրսները սպորներով սպորանգիումները:

  1. Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին:

Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինը: Նաև պտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:

  1. Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ

300 միլիոն տարի առաջ, հնադարյան պտերանմանները սերմնազուրկ բույսերի հսկա բազմազանության մաս էին կազմում: Դրանք լայնատարած, ճահիճներով հարուստ արևադարձային անտառներ էին ձևավորում: Այդ տարածքն այսօր ընդգրկում է Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան: Բույսերը մահանալիս ընկնում էին ճահճացած հողի մեջ և լիովին չէին քայքայվում:

Posted in Կենսաբանություն 7

Ծաղկասերմ բույսեր

  1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները
    Բույսի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:
  2. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։ Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
  3. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։
    Արմատային համակարգը բաժանվում է երկու մասի՝ առանցքային և փնջաձև։
  4. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։ Ցորենը, բրինձը, սխտորը կաղամբը, ելակը, արևածաղիկը։