Posted in Հայոց լեզու 7

Թվական անուն, գործնական աշխատանք, 02. 01. 2024թ.

1.Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ, ութսունինը, առաջին, իննսուն:

Քանակական — Հարյուր քսան, վաթսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, ութսունինը, իննսուն
Բաշխական — տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական,
Դասական — երրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ, առաջին,

2. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

Երկամյա, երկամյակ, երկգլուխ,
Եռապատիկ, եռակի, եռագլուխ, եռամյակ, եռամյա
Քառապատիկ, քառակի, քառաճյուղ, չորսամյակ, չորսամյա, քառյակ,
Յոթապատիկ, յոթագլուխ,

3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույ կետ (կետ), ստանալ 600 տոննա (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 հեկտար (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 ռնգեղջյուր (ռնգեղջյուր) մնալ (մնալ):
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափղեր (ծովափիղ) են խփվել (խփվել):
Իրենց որսացած 900 ծովափիղ (ծովափիղ) էլ (թողնել) թողնել տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ նախագահներ (նախագահ) հետևում են (հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղեր (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն բաշխվել են (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամին (գրամ):

4. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Ութ տարվա ընթացքում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
 Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *