Posted in Հայոց լեզու 7

Թվական

1.Ի՞նչ է ցույց տալիս թվականը:

Առարկայի թիվ և կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվական։

2.Թվականի տեսակները, դրանց կազմության ձևերը:

Թվականներրը լինում են երկու տեսակ՝ քանակական, և դասական։

Գործնական աշխատանք թվականից Ս.Մարկոսյանի 7-րդ դասարանի քերականության գրքից/ առաջադրանք 166,167,168,171,172,173/:

166. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն/եզակի/ յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս /եզակի/ հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ /եզակի/ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Հիսուներկու շենքից/ եզակիտասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում/եզակի/, մինչև որ անձավի մուտքը բացվեց:    

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով /եզակի/ ու բարբառով են խոսում:

167. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա/եզակի/ մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները/հոգնակի/ նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև /եզակի/ է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև/եզակի/ երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները/հոգնակի/ կեղծ էին:

168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում:  Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ/բացարձակ/ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ/բաշխական/ աշակերտ կա:

Ա. Շրջանի գյուղերում երկու/բացարձակ/ դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական/բաշխական/ դպրոց կա:-;՛

Ա. Թռչունները չորս/բացարձակ/ փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական//բաշխական/ փետուր գցեցին ու անցան:

Ա. Ընկերներս ամրոցում մի/բացարձակ/ տուն ունեն:  Բ. Ընկերներս ամրոցում մի-մի/բաշխական/ տուն ունեն:

172. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:  Բաշխական 

Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական,  տաս-տաս

տասներկու-տասներկու,  տասներկուական

հազար-հազար, հազարական

քսանհինգական, քսանհինգ-քսանհինգ

վեցական  վեց-վեց

173. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բացարձակ, եզակի

Բ. Բոլորը երկուական հաղթանակ շահեցին:Բաշխական հոգնակի

Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բացարձակ եզակի

Բ. Հաղթողներին մի-մի  գիրք նվիրեցին:  Բաշխական հոգնակի

Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բացարձակեզակի

Բ. Ռոբոտները  քսանական  հրահանգի էին  ենթարկվում: Բաշխական հոգնակի

Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բացարձակեզակի

Բ. Թզուկները հինգական  խնդիր առաջարկեցին:Բաշխական հոգնակի

Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բացարձակեզակի

Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:Բաշխական հոգնակի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *