Posted in Քիմիա 7

Ինքնաստուգում

1)Ի՞նչ անվանում են ստացել բնությունն ուսումնասիրող գիտությունները.

  1. պատմական
  2. հումանիտար
  3. բնագիտական
  4. իրավագիտական

2)Ո՞ր շարքում են թվարկված միայն ֆիզիկական մարմիններ.

  1. գիրք, մեխ, ալյումին
  2. սեղան, գրիչ, տետր
  3. երկաթ, բաժակ, ոսկի
  4. քացախ, դույլ, աղ

3)Թվարկված երևույթներից ո՞րը ֆիզիկական չէ.

  1. ճոճանակի շարժումը
  2. փայտի այրումը
  3. մեքենայի ընթացքը
  4. երկրագնդի պտույտը արեգակի շուրջ

4)Ո՞ր մարմինը չի կարելի պատրաստել փայտանյութից.

  1. գիրք
  2. տուփ
  3. մեքենայի շարժիչ
  4. դուռ

5)Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը: ատոմը հունարենից նշանակում է “անբաժանելի” այսինքն այն ամենափոքր մասն է:

6)Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք. 

ա) քարը՝ ավազի,

բ) թթվածինը՝ օզոնի, 

գ) սառույցը՝ գոլորշու։

Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել։

  1. Սահմանեք ֆիզիկական երևույթ . հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ: Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).

ա) սառույցի հալվելը 

բ) ջրի գոլորշիանալը

գ) պղնձի սևանալը տաքացնելիս

դ) բաժակի կոտրվելը

  1. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ: Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).

ա) ջրի եռալը

բ) արծաթե զարդի սևանալը

գ) երկաթի ժանգոտվելը

դ) կաթի թթվելը

  1. Թվարկեք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերեք օրինակներ: Նյութի փոխում է իր բաղադրությունը, գույնը և հոտը: Օրինակ` եթե դուք որոշեք սարքել կարամել, բայց այն այրվի, այն փոխելու է իր գույնը, հոտը, և բաղադրությունը:
  2. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները։ Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում: Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *