Posted in Ֆիզիկա 7, Uncategorized

Ներածություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը։

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն` ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները։

2. Ի՞նչ է բնության երևույթը ։

Բնության մեջ տեղի ունեցող երևույթներին անվանում են բնության երևույթներ։

3.Ի՞նչ է նշանակում <<ֆիզիկա>> բառը։

Հունարեն «ֆիզիկա» բառը նշանակում է բնություն: 

4. Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

5. Բերեք ֆիզիկական երևույթների օրինակներ։

Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառչելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը, կայծակը, որոտը ֆիզիկական երևույթների օրինակներ են։

6.Թվարկեք ֆիզիկական երևույթների տեսակները։

Ֆիզիկան ուսումնասիրում է՝ մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային ատոմային և միջուկային երևույթներ։

7.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։ Բերեք օրինակներ։

Ֆիզիկական մարմինը մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկան է։

8.Ի՞նչ է նյութը։ Բերեք օրինակներ։

Այն, ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները, կոչվում է նյութ, օրինակ` երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։

9.Ի՞նչ է մատերին։

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում տիեզերքում` երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

10. Մատերիայի ի՞նչ տեսակներ գիտեք։

Մատերիայի այլ օրինակներն են լույսը ե ռադիոալիքները։ Մեզ հայտնի է, որ ռադիոալիքները իրականում գոյություն ունեն, չնայած դրանք չենք տեսնում։

11. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *