Posted in Մայրենի 6

Ինչ տվեց ինձ մայրենիի դասերը

Ժամանակին հայերենի դասն ընկալում էի որպես ձանձրալի դաս, որում միայն տնային աշխատանք է պետք անել։ Բայց երբ եկա «Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր» ու հանդիպեցի ընկեր Մերիին, պատկերացումս կտրուկ փոխվեց. Չէի կարծում, որ դասը կարող է գիտելիքներով գրավել և ստիպել քեզ սովորել։ Մենք խոսում ենք հոգեբանության մասին։ Հայերենի դասաժամին մենք խոսում ենք տարբեր թեմաների շուրջ, փնտրում ենք հարցերի պատասխաններ, և ես այլևս չեմ կարծում, որ դասը նույնքան ձանձրալի է։ Այս դասին մենք սովորում ենք մտածել ստանդարտներից դուրս և փորձում ենք ռացիոնալ պատասխանել հարցերին: Մենք նաև քննարկում ենք ստերիտիպները: Ուրբաթ օրը ունենք նաև առանձին ընթերցանության օր։ Այս օրը մենք բերում ենք գրքեր, որոնք ինքներս ենք ընտրում և կարդում ենք դասին։ Մենք զարգացնում ենք կարդալու սովորությունը, և դա լավ է: Ես սիրում եմ մայրենիի դասերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *