Posted in Բնագիտություն 6

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրեր

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը։

ա) Ջրային միջավայր-ջրիմուռներ և քիչ թվով բարձրա կարգ բույսեր, ձկներ, կետեր,
խեցգետիններ։

բ)Օդացամաքային միջավայր-բոլոր բարձրակարգ բույսերը, միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները։

գ)Հողային միջավայր-հատկապես նրա բերրի, հումուսով հարուստ մասում ապրում են բազմաթիվ մանր ջրիմուռներ, կան տարբեր բույսերի արմատներ, սերմեր և սպորներ։ Հողում ապրում են նաև տարբեր կենդանիներ` անձրևորդեր, տարբեր միջատներ և նրանց թրթուրները, բազմաթիվ մանրէներ և սնկեր։

դ)Օրգանիզմային միջավայր մակաբույծ բույսեր (գայլուկ), կենդանիներ (մակաբույծ որդեր, նախակենդանիներ), մանրէներ և սնկեր։
2. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:

3. Ինչպե՞ս է խոնավությունը ազդում կենդանի օրգանիզմների վրա:
Բոլոր կենդանի օրգանիզմները հարմարեցված են իրենց ապրելու միջավայրին: Կան բույսեր, որոնք շատ ջուր են կլանում, և կան բույսեր որոնք կարող են շատ քիչ ջուր խմել երկար ժամանակահատվածների մեջտեղում: Բույսը չի կարող անապատում ապրել, ինչպես նաև մյուս կենդանի օրգանիզմները:
4. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:
Բոլոր բույսերը օգտագործում են լույսը ֆոտոսինթեզի միջոցով իրենց համար սնունդ պատրաստել: Առանց լույսի չեն լինի բույսեր, և այդպես կվերանան բոլոր կենդանիները, սկսած բուսակերներից: Լույսը նաև ջերմություն է տալիս կենդանի օրգանիզմներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *