Posted in Պատմություն 6

Պատմություն

  1. Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։

Տիգրան մեծից հետո գահ է բարձրանում նրա որդի՝ Արտավազդ2-րդը, նա ևս Արտաշեսյան տոհմի վառ ներկայացուցիչներից էր։ Նա ստացել է հիանալի կրթություն։ Ք․ա․ 54թ․ Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակն էր գրավել Պարթևստանը։ Հայաստանը ըստ Արտաշատի պայմանագրի համարվում էր Հռոմի դաշնակիցը և բարեկամը։ Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջում է օգնական զորք, սակայն արքան մերժում է նրան, քանի որ հռոմեացի զորավարը չկատարեց արքայի պայմանը, որ բխում էր հայաստանի շահերից։ Ք․ա․53 թ․ Կրասոսը սկսում է արշավանքը, բայց նույն թվականի գարնանը նա խայտառակ պարտություն է կրում և սպանվում ։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին ։ Դաշինքը ամրապնդվեց պարթևների արքայազն Բակուրի և Արտավազդ 2րդ ի քրոջ ամուսնությամբ։

  1. Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար Անտոնիոս ը, որը նույնպես ծրագրել էր նվաճել Պարթևստանը։ Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինրպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ2-ը։ Հայոց արքան կրկին ստանձնեց Արտաշատի պայմանագրով ,ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայասատանի տարածքով։Անտոնիոսը հարյուր հազարանոց բանակով Ք․ա․36թ սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրի 44հազար զինվոր։

  1. Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։

Հին հույն պատմիչ Պլուտարքոսը Արտավազդ 2-րդ ի մասին վկայում է , որ հայոց արքան հորինում էր ողբերգություններ, գրում էր ճառեր ու պատմական երկասիրություններ, որոնցից մի քանիսը մինչ այժմ պահպանվել են։

  1. Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։

Ք․ա․ 30թ․ Արտաշես 2րդ ը իր զորքով վերադառնում է Պարթևստանից և ազատագրում Հայաստանը, նա ջախջախում է Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացնում մեր երկրին։ Արտաշես 2-րդ ը ջանքեր է գործադրու մ , որպեսզի գերությունից ազատիև հայրենիք վերադարձնի իր եղբայրներին , սակայն չի կարողանում։ Արտաշես 2-րդ օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիկջոցից շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը։Նա հատեց դրամներ՝ իր պատկերով ,,Արքայից արքա,, մակագրությամբ։ Ք․ա․ 20 թ․ հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ 2րդ ի պատանդ տարված որդիներից Տիգրանը։ Նա 14տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին , որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ։ Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը Արտաշես 2-րդ ը անհայտ հանգամանքներում սպանվեց,տեղի ունեցավ իշխանափոխություն և գահ բարձրացավ Տիգրան 3-րդ -ը։

  1. Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։

Տիգրան 3-ը Մեծ Հայքում իշխեց Ք․ա․20թ-ից մինչև Ք․ա․8 թ-ը։Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել պայմանով ,որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք, սակայն հռոմեացիները իրենց հաշվարկներում սխալվեցին։ Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան 3-րդ ը գերադասեց հայոց երկրի շահերը։ Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց Տիգրան անունով իր որդուն։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *