Posted in Պատմություն 6

Տիգրան Մեծ

 1. Տիգրան Մեծը ինչո՞ւ չգրավեց Փոքր Հայքը։

Քանի որ, Փոքր Հայքը Ք.ա. 112թ. միացել էր Պոնտոսին:

2․ Ե՞րբ կնքվեց հայ-պոնտական դաշինքը։

Դաշինքը կնքվեց Ք.ա. 94թ.ին, այն ամրապնդվեց Տիգրանի և Միհրդատի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:
3․ Տիգրան Մեծն ու Միհրդատ Եվպատորը ի՞նչ էին պայմանավորվել Կապադովկիայի վերաբերյալ։

Կապադովկիայի տարածքը միացվեց Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքը և գերիները անցան հայոց թագավորությանը:

4․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական պայմանագիրը։

Ք.ա. 87թ. Տիգրան Մեծը հարձակվեց Պարթևստանի վրա և հասավ նրա մայրաքաղաք: Պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց գրաված տարածքները և նրան նրան շնորհեց ՙՙԱրքայից արքա՚՚ տիտղոսը:

5․ Տիգրան Մեծը ինչպե՞ս բազմեց Սելևկյան գահին։

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել, հրավիրեցին այլ երկրի թագավորի իշխելու իրենց, և նրանք միաձայն ընտրեցին Տիգրան Մեծին իրենց արքա: Ք.ա. 84թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

6․Միջերկրական ծովի ափին Տիգրան Մեծը ի՞նչ տարածքներ գրավեց։

Տիգրան Մեծի տերությանը միացան Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան, Նաբեթիայի թագավորությունը, Հրեաստանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *