Posted in Պատմություն 6

Պատմություն

  1. Ո՞վ էր Պարույր նահապետը։ Պարույր նահապետը իշխում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին։ Պարույրը դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Ք․ ա․ 612 թվականին դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույրը թագադրվեց Մարաստանի արքայի կողմից Հայոց արքա։
  2. Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։ Երվանդ I Սակավակյացի օրոք հայոց զորքը ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ։
  3. Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։ Երվանդ I Սակավակյացի օրոք պետության սահմանները հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում Մարաստան, հարավում Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում Կապադովկիա։
  4. Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։ Դարեհ I-ը վերանվաճեց Բաբելոնը, Մարաստանը, էլամը, Հայաստանը, գրավեց Փոքր Ասիայի թերակկղզին, սկյութների երկիրը և Հունաստանը։ Ստեղծեց Աքեմենյան տերությունը։ Տերությունը բաժանեց սատրապությունների և ստեղծեց արքայական ճանապարհ։ Տերությունը ձգվում էր Միջին Ասիայից և Հնդկաստանից մինչև Էգեյան ծով և Եգիպտոս։
  5. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։ Դարեհ I-ը պատերազմներ սկսեց իր հակառակորդների դեմ։ Դրանց մասին է պատմում նրա թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը՝ պարսկերեն, էլամերեն, բաբելերեն։ Բեհիսթունյան արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում՝ Հարմինույա, իսկ բաբելերենում Ուրարտու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *