Posted in Մայրենի, Uncategorized

Մայրենի սեպտեմբերի 29 լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարևոր բառը

Կար մի աշխարհ, և այդ աշխարհում բոլորը տխուր էին ու չար։ Մի անգամ այդ աշխարհում հայտնվեց մեր մոլորակից մի մարդ որը, ոնց պարզվեց, գիտ էր ու փորձ էր կատարել և իր մոտ ամեն ինչ ստացվել էր։ Բայց նա չէր մտածում, որ կհայտնվի հենց այս տեղում, ու կծանոթանա այսպիսի չարասիրտ, անպիտան մարդկանց հետ, ու չգիտեր ոնց վերադառնա ետ իր մոլորակ։ Նա շրջում էր այդ աշխարհով ու մտածում էր, «թե ո՞նց անեմ, որպեսզի հաջող տուն հասնեմ, և այս մարդկանց բարի դարձնեմ», ու նա հիշեց, որ իր մոտ կա դեղ, որը մարդկանց բարի է դարձնում, ու հանեց իր պայուսակից մի տափաշիշ որի մեջ կար կապույտ հեղուկ, բայց չէր հերիքում միայն մի բաղադրիչ, – սեր, մեր գիտի սերը բավական չէր, նա պիտի գտներ մարդ, որը իր պես մեծ սեր ուներ, ( գիտի մանկությունը երջանիկ էր անցել, և նա իր ծնողների պես համեստ, շնորհքով մարդ էր դառցել ) ու միացներ բոլոր բարի մարդկանց սերը, որ ուրիշ չար մարդկանց ուրախեցնի։ Եվ ման էր գալիս, ման էր գալիս, ու գտավ մի փոքր աղջկա, որը նստած էր և երազում էր։ Գիտը մոտեցավ նրան, և հարցրեց.

– Ի՞նչ ես անում այս գիշերվա կեսին – հարցրեց գիտը – գնա տուն քնի, թե չէ, գողերը քեզ կտանեն։

– Իսկ կարողա այդ գողը հենց դո՞ւք եք։

– Կարողա։

– Այդ դեպքում, ինչո՞ւ ինձ չեք գողանում – հարցրեց աղջիկը։

– Դեռ չեմ ուզում։

– Կարելի՞ է մի բան էլ հարցնել։

– Հարցրա – հետաքրքրությամբ պատասխանեց գիտը։

– Ի՞նչու եք դուք այդքան բարեհամբույր, բարեհոգի իսկ ուրիշ ձեր տարիքի մարդիկ չար, ու դաժան։

– Ճիշտն ասած, ես եկել եմ ուրիշ մոլորակից, և ես էլ եմ նկատել, որ այստեղ մարդիկ մեզնից տարբերվում են։ Եվ ուզում եմ դա ուղղել իմ կախարդական խմելիքով։ Բայց այդ խմելիքը պատրաստելու համար, մեզ պետք է սեր, ու էլ ոչինչ պետք չէ

– Ես լսել եմ, որ տաս տարեկանից հետո, երեխեքը էլ չեն հավատում կախարդանքի, բայց ես դեռ հավատում եմ։

– Ուրեմն դու սովորական երեխաների նման չես, դու իրենցից տարբերվում էս, հավատում ես երազանքներին։

– Կյանքում չեի մտածում, որ ես նման չեմ ուրիշների, – զարմացած ասաց աղջիկը – մտածում էի վաղ, թե ուշ իրենց պես կդառնամ։

– Ես էլ էի քո պես որ փոքր էի, բայց դա ինձ ոչ ոք չի պատմել, ես տարիների ընթացքում հասկացա, որ ես ուրիշ եմ, և ես շատ ուրախ եմ, որ քեզ գտա, ու հասցրեցի ամեն ինչ քեզ պատմել։

– Այո՛

Աղջիկը ու գիտը գնացին աղջկա տնից բոլորովին հեռու, ու խոսում էին տարբեր թեմաներից միչև վաղ առավոտ։ Գիտը խոսաց կռթության մասին, և աղջիկը հարցրեց.

– Կրթությունը ի՞յչ է։

– Դու չգիտե՞ս – զարմացավ գիտը:

աղջիկը բացասաբար թափահարեց գլխավոր։

– Դե լավ, կպատմեմ։

Եվ սկսեց պատմել, բացատրել թե ինչ է կրթությունը ու սովորելը։

Մյուս օրը նա նվիրեց աղջկան բազմաթիվ գրքեր, բառարաններ, իսկ առաջինը – այբուբեն։ Աղջիկը սովորեց տառերը և այդ շաբաթվա միջև իր ծնողներին նա ասում էր, որ գնում է խաղալ, ոչ թե կրթվել։ Գիտը իր համար աղջկա տան կողքը սարքել էր լաբորատորիա, մի անգամ կանչեց նրան իր մոտ ու ասաց.

– Դու շատ խելացի աղջիկ ես, ու ես ուզում եմ քեզ սովորեցնել իմ մասնագիտությունը, որ դու օգնես ինձ խմելիքը դաջվել։

  • Ես համաձայն եմ։

Սկսեց դա էլ սովորեցնել, աղջիկը այնքան խելացի էր, որ մի անգամից ամեն ինչ հասկանում էր, բայց ընդամենը տասնմեկ տարեկան էր, աղջիկը հասկացավ, որ խմելիքը ստեղծելու համար միայն սեր չոր հերիքում։

Նա կանչեց բոլոր իր ընկերներին, որոնք վեցից տաս տարեկան էին ու հավատում էին կախարդության ուժին։

Այդ օրը, երեկոյան, բոլոր երեխաները և աղջիկը գիտի հետ կայնեցին մի շրջանի մեջ։ Կենտրոնում դրեցին տափաշիշը, որի մեջ կապույտ հեղուկն էր, աչքերը փակեցին, ու ասացին.

– Թող վերադարնա սերը, թող վերադարնա սերը, թող վերադարնա սերը։

Երրորդ անգամ աշխատեց, և հեղուկը դարձավ մանուշակագույն։

Բոլոր երեխեքը ուրախանում էին, իսկ ամենա շատ աղջիկը ու գիտը։ Այդ օրը բոլոր երեխաները մի կաթիլի չափ տվեցին իրենց ծնողներին, պապիկներին, տատիկներին այդ խմելիքը ու իրենք դարձան գիտի պես բարի, ուրախ, երջանիկ մարդիկ իսկ գիտը վերադարձավ մեր մոլորակին և ամբողջ կյանքը հիշում էր աղջկան, և այն օրերը որ անցկացրել էր իր հետ։

Վերջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *