Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Հին թաղ. կոչվում էր նաև Շահարը (պարս․՝ شهر)։ Զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական մասը։ Այստեղ էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը։Կոնդ. անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Կոնդը եղել է քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագյուղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։Ձորագյուղ. զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագյուղի թարգմանությունն է։ Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Նախատեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը։ Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։Նոր Թաղ. այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքը։ Նոր էր կոչվում, որովհետև այստեղի հայ բնակիչները, 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո, եկել էին Ատրպատականից)։ Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։Քարահանք. Երևանի հարավարևելյան մասում էր։ Պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»։ Թաղամասը մուսուլմանաբնակ էր։Դալմա։ Դալմայի այգիներն ընկած էին Հրազդան գետի աջ ափին՝ բուն Երևանից դուրս։ Թաղը հռչակված էր իր ընտիր խաղողով ու մրգերով։Դավա-Յաթաղ. հայերեն թարգմանենք՝ կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»։ Ուղտերի քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, վաչառականները գերադասում են գնալ ծայրամաս, ուր և՛ հով է եղել, և իջևանները մատչելի։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի–թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է։Շիլաչի. արհեստավորների ու մանր առևտրականների թաղամաս։Ղանթար. հին Երևանի շուկան, որի տեղում այժմ Երևանի Կոմայգին է։ Այն պարսկական տիրապետության տարիներին կոչվեց «Ղանթար»՝ «շուկայի մեծ կշեռք»։ Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր «ղանթարով»։ Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար։ Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։Բուլվար։ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի քաղաքապետարան ընկած ընդարձակ, երկայնաձիգ ծառուղին կոչվում էր Բուլվար։ Երևանում «բուլվար» էր կոչվում քաղաքի կենտրոնական զբոսայգին, որը մի ընդարձակ ծառուղի էր։ Ժամանակին Երևանը փոքր էր, իսկ բուլվարն էլ իր դիրքով քաղաքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ։ Բուլվարում ջրավաճառությամբ էին զբաղվում բազմաթիվ պատանիներ։ Այն կապում էր Ղանթարը քաղաքի կենտրոնին՝ Շահարին։ Այստեղ կառուցվում է Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցին։ Եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին ամբողջությամբ ոչնչացվել է, և իր տեղում այժմ կանգնեցված է Ստեփան Շահումյանի հուշարձանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *