Posted in Մայրենի

Եղեգնուհին (երրորդ հատվածը)

Թագավորի որդին տխուր էր։ Իսկ նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկար, այնպես լավ են պահում, կերակրում, բայց նա ավելի շատ է սեվանում ու չարանում։ Թագավորի որդին այնքան շատ էր տխրել, որ գնաց գետի ու մոտը։ Այնտեղ նա տեսավ մի քանի որսորդ, որոնք ձուկ էին բռնում։

Նա կանչեց իրենցից մեկին, և ասաց։

— Ուռկաններդ ձգեցե’ք, ահա այս ինչ տեղը որ ձուկ բռնեք, դա իմ ձուկն է լինելու, ուզում եմ բախտս փորձեմ,

Ուռկանը ձգեցին և բռնեցին մի հրաշալի ձուկ, ինքը արծաթից, իսկ իր թեվերը ոսկուց։ Զարմացել էին որսորդները, այսպիսի ձու ոչ տեսած երեկ լսած էին։

Ջեզ է միայն արժանի այս ձուկը, – ասացին թագավորի որդուն, – եթե առանձ ձեզ բռնած լինեինք, պիտի բերեինք ձեզ նվեր։

Շնորհակալ եմ, – ասաց նա ու որսորդներին լավ վարձատրեց։ Ձուկը տարավ ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնտեղից հեռու էլ չեր գնում, այտեղ ուտում, խմում և ննջում էր։ Իր տեսքից չեր կշտանում։

Բոշա աղջիկը իմացավ, որ հենց այդ ձուկը Եղեգնուհին է, մահանալուց հետո ձկան կերպարանքը առավ, և բոշան դրանից հետո էլ չեր ուզում քներ։ ԵՒ մի օր նա ասաց նաժիշտներին։

— Ես ինչպե՞ս գեղեցկանամ, եթե թագավորի որդին իր սերը տալիս է այդ ձկանը։ Պետք է մորթեն այդ սիրուն ձկան ուտեցնեն ինձ ու իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը որ շատ ասաց ու բոլորին հավատացրեց, մորթեցին ձկանը և ուտեցրին բոշային, բայց նա մնաց բոշա ու բոշա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *