Posted in Մայրենի 6, Uncategorized

Ճամբարային ամփոփում

Բարև ձեզ:

Այսօր կպատմեմ եռշաբաթյա ճամբարի մասին։

Ես ընտրեցի ընկեր Մերիի ճամբարը։ Եղել եմ Սլիզերին խմբում և ուրախ եմ, որ եղել եմ այդ խմբում:

Ճամբարային առաջին օրը մենք խաղեր խաղացինք։ Ամբողջ շաբաթվա ընթացքում Գրիֆինդորն ավելի շատ միավորներ ուներ, քան մենք և Ռեյվենկլոն: Երկրորդ շաբաթվա ընթացքում մենք արդեն սկսել ենք մրցել Գրիֆինդորի հետ, իսկ Ռավենկլոն երրորդ տեղում էր։

Մենք միավորներ վաստակելու 3 տարբերակ ունեինք.
1. Պետք է բերենք մեր ծնողներին, ովքեր հետաքրքիր մասնագիտություն ունեն, և քննարկել այն։
2. «Հարց-պատասխան» խաղը՝ հերթով պետք է պատասխանենք 15 հարցերի, որոնք տրամաբանության էին պահանջում:
Եվ 3. Քվեստ խաղ. Գլուխկոտրուկի միջոցով պետք է գտնեինք գաղտնաբառը, իսկ հետո թերթիկի տիրոջը: Ասել նրան գաղտնաբառը, որ նա մեզ տա թերթիկը։ 

Եվ եկավ վերջին, երրորդ շաբաթը. մենք անընդհատ պայքարում էինք առաջին տեղի համար, ամեն օր հաշիվը փոփոխվում էր։ Երբ մենք դասի էինք, որոշակի լարվածություն կար, քանի որ բոլոր թիմերը մտահոգված էին իրենց մտքերով, և բոլորը փորձում էին ինչ-որ կերպ օգնել իրենց թիմին. Բայց, բարեբախտաբար թե' ցավոք, մեր թիմը հաղթեց։ 

Ես շատ անչափ շնորհակալ եմ այս երեք հրաշալի շաբաթվա համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *