Posted in Français

Ֆրանսիայի մասին. նախագիծ

Բոլոր երկրները իրենց յուրահատկություններն ու առավելություններ ունեն: Ամեն երկիրը մի ամենից ամենա է: Այսօր ես կպատմեմ Ֆրանսիայի մասին: Սկսենք նրանից, որ Ֆրանսիայում կառուցված են աշխարհում ամենամեծ քանակությամբ ամրոցները, մոտ 4969 հատ: Եվ նույնքան քանակությամբ ամրոցներ փլուզվել էին Ֆրանսիական հողերից: Ֆրանսիայի պաշտոնական լեզուն է ֆրանսերենը, սակայն քեզ աշխատանքի չեն ընդունի առանց անգլերենի տիրապետման: Նրանք կընդունեն այն, որ դուք չգիտեք ֆրանսերեն, սակայն չեն համակերպվի այն բանի հետ, որ դուք չգիտեք անգլերեն: Ֆրանսիան հեծանիվի, բալետի, կինեմատոգրֆիայի հայրենիքն է: Ֆրանսիայում ծնվել են մի շարք հռչակավոր գրողներ ինչպիսիք են` Սեզաննը Ալֆոնս Դոդեն, Անտուան դը Էկզյուպերին, Դյուման եւ այլն: Նաեւ Ֆրանսիայում թաղված է հռչակավոր շախմատիստ Ալեխինը, գրող Իվան Բունինը, եւ հռչակավոր բալետի պարուհի Մատիլդա Կշեսինսկայան: Ֆրանսիական կանոնակարգը չի թույլատրում խոզուկների անունը դնել Նապոլեոն: Ֆրանսիայի ամենահին կամուրջը կոչվում է ” Նոր կամուրջ”: Ֆրանսիան իր մեջ ներկրում է աշխարհում ամենամեծ քանակությամբ գորտերը: Ֆրանսիայի ոստիկանները մեկ-մեկ փոխադրվում են անվաչմուշկներով: Ֆրանսիայի առաջին մետրոն կառուցվել է դեռեւս տասծնիններորդ դարում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Աֆրիկայում ավելի տարածված է ֆրանսերենը, քան ինքն իսկ Ֆրանսիայում:Ֆրանսիա ամենշատն են այցելում զբոսաշրջիկները: Իսկ հիմա եկեք անցնենք բոլորիս հայտնի ֆրանսիական մոդային: Ես ձեզ կպատմեմ Ֆրանսիական Chanel մոդայի տան մասին: Տնորինուհու անունը եղել է Գաբրիելլա Բոներ Շանել: Տասներկու տարեկանում մոր մահվանից հետո նա իր հոր հետ տեղափոխվում է : Ապագա մոդելավորողին դատիարակում են միաձնուհիները եւ նրանք էլ նրան սովորեցնում են կարել: Կրթվելուց հետո նա սկսում է աշխատել իր երգչուհու կարիերան, որը շատ չզարգացնելով թողնում է: Դրանից հետո նա սկսում է աշխատել իր նորաձեւության ակումբի վրա: Եվ հիմա իր նորաձեւության ակումբը ամենահայտնիներից մեկն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *